ԼՂՀ ընտրական օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տարածքային ընտրական հանձնաժողովներն իրականացրել են ընտրական տեղամասերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունների տվյալների աղյուսակավորում, որի տվյալները ներկայացված են այստեղ.
ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայություն
Հ.Գ. Արցախի ԿԸՀ քարտուղար Սերգեյ Մելքումյանը տեղեկացրել է, որ Ստեփանակերտում քաղաքապետի հաղթող թեկնածուն նախնական տվյալներով Դավիթ Սարգսյանն է, նա անկուսակցական է, Արցախի Քիք-Բոքսինգի ֆեդերացիայի նախագահն է, «ՔՈՆՍԱԼԹ ՖԻՆԱՆՍ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրենը:
Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել էր հինգ թեկնածու՝ Արեգ Ավագյանը, որը հավաքել է 3125 ձայն, Արայիկ Ավանեսյանը՝ 2108 ձայն, Արմեն Հակոբյանը՝ 3059 ձայն, Գրիգորի Սահակյանը՝ 4765 ձայն, Դավիթ Սարգսյանը՝ 7787 ձայն։
Կարդացեք նաև
Շրջկենտրոններում առավելության են հասել` Շուշիում` Արծվիկ Սարգսյանը, Ասկերանում` Սամվել Աղաջանյանը, Մարտունիում` Հայկ Սարգսյանը, Մարտակերտում` Միշա Գյուրջյանը, Հադրութում` Վահան Սավադյանը, Բերձորում` Նարեկ Ալեքսանյանը, Քարվաճառում` Սերգեյ Չիլինգարյանը: