Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականից կրած 2:4 հաշվով պարտությունից հետո Բոսնիա եւ Հերցեգովինայի ընտրանու գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին հետխաղային մամուլի ասուլիսին եկավ չափից ավելի անտրամադիր: Ինչ-որ բան այն չէր, քան կրած պարտությունը:
Մասնագետը նախ շնորհավորեց Հայաստանի հավաքականին արժանի հաղթանակի համար: «Մենք եւս շանսեր ունեինք, բայց չօգտագործեցինք: Բայց պետք է առաջ նայենք եւ պատրաստվենք հաջորդ խաղերին: Մենք պատրաստվել էինք այսպիսի ճնշմանը եւ գիտեինք սպասվող ճնշման մասին: Եթե իրատեսորեն նայենք, այս խաղից հետո մենք խմբից դուրս գալու եւ որակավորվելու շանս չունենք: Բայց Ազգերի լիգայում մեր խմբում 1-ին տեղ ենք զբաղեցրել եւ այնտեղից մարտ ամսին դուրս եկել Եվրո 2020: Այսօրվա հաղթանակից հետո Հայաստանի համար էլ բարդ կլինի, քանի որ Իտալիան եւ Ֆինլանդիան բավականին առաջ են պոկվել»,-ասաց մարզիչը:
Ավելի ուշ որոշ լրատվամիջոցներ, վկայակոչելով Բոսնիա եւ Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը, գրեցին, որ Ռոբերտ Պրոսինեչկին հայտարարել է հրաժարական տալու մասին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ