«Շատ ուրախ եմ, որ տղաներն անմնացորդ նվիրվեցին, խաղացին մեկը մյուսի համար, եւ այսօր հաղթեցինք՝ ժողովրդին այդքան սպասված ուրախություն պարգեւելով»,- Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը եւ շարունակեց. «Շատ կարեւոր էր, որ տղաները երկրորդ խաղակեսը փաստացի հաղթեցին: Մենք Հունաստանի հետ խաղում էլ երկրորդ խաղակեսում հաղթեցինք: Տղաները հանդերձարանում միմյանց ոգեւորում էին, ասում, որ այսպիսի խաղերում պետք է իրենց ցույց տան»:
Մարզիչն ասաց, որ խմբի մրցաշարային աղյուսակում հիմնական մրցակցի՝ Ֆինլանդիայի հետ հանդիպմանը դեռ ժամանակ կա: Իրենք հիմա սկսելու են պատրաստվել Լիխտենշտեյնի հետ հանդիպմանը:
Այսօր մեր ավագը՝ Հենրիխ Մխիթարյանը, որպես իսկական առաջատար մեծ ծավալի աշխատանք կատարեց՝ թիմը տանելով իր հետեւից: Կեցցե նա, կեցցեն բոլոր ֆուտբոլիստները»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ