Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է կատարվել Գյումրու «Կռունկ» խանութում՝ ոստիկանապետերի մասնակցությամբ․ որոշ  մանրամասներ (տեսանյութ)

Սեպտեմբեր 08,2019 19:04

Այսօր համացանցում գյումրեցի օգտատեր, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի կողմից հայտնվեց մի տեսանյութ, որտեղ երևում է, որ մի խումբ ոստիկաններ մտնում են գործարար Գարիկ Ուզունյանի՝ Շեկոյի խանութ, հարցնում սեփականատիրոջը, թե որտեղ է նա, այնուհետ քաշքշելով ու հայհոյանքներ հնչեցնելով դուրս հանում վաճառողին։ Տեսանյութերից մեկում հնչում է վաճառողի ձայնը, որը խնդրում է գոնե իրեն թույլ տալ շոր ու կոշիկ հագնել։

Օգտատերը, գցելով երկու տեսանյութեր, գրել է․ «Երեկ երեկոյան, 22:30 ոստիկանական բեզպրիդելը հարձակվել է իմ գաղափարական ընկերոջ, ակտիվ ընդդիմադիր Գարիկի՝ «Շեկոյի» խանութի վրա, կադրերում ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Աշոտ Գրիգորյանը և ոստիկանության Գյումրու Մուշի բաժնի պետ Խորեն Բարխոյանն են, խանութում քաշքշել են աշխատակիցներին և Վրաստանի քաղաքացի հանդիսացող հաճախորդներին…
Նիկոլ Փաշինյան, այ տղա, մեզնից հեռու մնա…

Հ.Գ․ Ես ու Գարիկը այդ ժամին քաղաքում չենք եղել, վերադարձել ենք գիշերը շատ ուշ…
Հ․Գ․ 2 կադրերում հնչող ոստիկանապետերի հայհոյանքները հրապարակելու համար ներողություն եմ խնդրում։
Հ․Գ․ 3 առկա են նաև այլ տեսագրություններ, որոնք կհրապարակեմ ավելի ուշ»։

https://www.facebook.com/karapet.poghosyan/posts/2398094523650745

Aravot.am-ին հայտնի դարձավ, որ միջադեպը տեղի է ունեցել  Գյումրու Անի թաղամասում, Մովսես Խորենացի փողոցի վրա գտնվող «Կռունկ» խանութում։ Այս խանութի սեփականատերը մամուլին առավել հայտնի է իր բարեգործություններով, վերջինս մի ժամանակ անվճար հաց էր բաժանում ծերերին ու սոցիալապես անապահովներին։

Թե ինչո՞ւ էին ոստիկանները ներխուժել խանութ, ո՞ւմ էին փնտրում, մեզ փոխանցեցին հետևյալը․  «Նիկոլ Փաշինյանը, որ հայտարարում է, թե սկսել է ասֆալտին փռելու գործընթաց, հիմա դա սկսվել է ընդդիմադիրների նկատմամբ։ Վախենում են ազդեցիկ մարդկանցից։ Միայն կասենք, որ  կատարվածը քաղաքական ենթատեքստ ունի։ Խանութում հանցագործներ չկան, որ հանցագործ փնտրեն։ Սա ընդդիմադիրներին լռեցնելու ձև է, առավել ևս սեպտեմբերի 21-ին ընդառաջ, ուղղակի ոստիկանները չէին պատկերացնում, որ տեսախցիկներ կան, սա իրենց համար անկնկալ եղավ»։

Մեզ խոստացան մանրամասներ ներկայացնել ավելի ուշ։

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից առայժմ պարզաբանեցին հետևյալը․ «Սոցցանցի օգտատերերից մեկը տեսանյութ է տարածել Գյումրիում ոստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելու մասին, որին անդրադարձել են նաև էլեկտրոնային լրատվամիջոցները։ Տեղեկացնում ենք, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ տարածված տեսանյութը և միջադեպը ուսումնասիրվում են»։

https://www.facebook.com/karapet.poghosyan/videos/pcb.2398094523650745/2398091700317694/?type=3&theater

Շիրակի ոստիկանությունից էլ ոչ պաշտոնապես պարզաբանեցին, որ տվյալ խանութ են մտել ու ստուգումներ կատարել ուժեղացված ծառայության շրջանակում, քանի որ կասկածներ են ունեցել սառը զենք պահելու հետ կապված։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ «Կռունկ» բարեգործական հիմնադրամի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30