ՏԻՄ ընտրություններում արձանագրելու ենք հաջողություններ, ցանկացած ընտրություն հնարավորություն է մեր երկրի առաջընթացը ապահովելու, և ես քվեարկել եմ մեր երկրի առաջընթացի համար: Այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառանալով Tert.am-ի հարցին՝ Արցախի 228 համայնքներում ընթացող ընտրությունների վերաբերյալ:
Անդրադառնալով Tert.am-ի մյուս հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության վերաբերյալ, թե Արցախի իշխանության հետ անհամաձայնություններ կան և կառավարման համակարգերի միջև ներդաշնակության անհրաժեշտության կա, Արցախի նախագահը պատասխանեց. «Այդ ներդաշնակությունը նույնպես մեր առօրյա առաջնահերթությունների շարքին է դասվում և մենք շարունակելու ենք մեր գործընկերների հետ այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ կատարել: Անհամաձայնությունները չպետք է որակել որպես ողբերգություն»,-ասաց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում