Արցախի Հանրապետությունում շարունակվում է «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունների համատեղ դիտորդական առաքելությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:
Ժամը 14:00-ի դրությամբ մեր դիտորդները մշտադիտարկում են 40 ընտրատեղամաս: Հիմնական խնդիրը, որը գրանցվել է բոլոր տեղամասերում, պայմանավորված է դրանց անմատչելիության հետ, հատուկ միջոցների բացակայություն գրանցվել է դիտարկված ընտրատեղամասերի 62․5%-ում:
Մի շարք տեղամասերի շրջակայքում նկատվել են կուտակումներ: Խնդիրը կարգավորել են Տեղամասային հանձնաժողովները:
Խախտումների առնչությամբ գործողություններ չեն ձեռնարկվել դիտարկված ընտրատեղամասերից 7-ում:
Կարդացեք նաև
Քվեարկության մասին անհրաժեշտ տեղեկատվություն փակցված չէ 5 տեղամասում:
Բացի այդ, արձանագրվել է, որ դիտարկված ընտրատեղամասերից 10-ում (25%) քվեախցիկները դրված են այնպես, որ կարող է խախտվել քվեարկության գաղտնիությունը:
Գրեթե բոլոր տեղամասերում, հանձնաժողովների անդամների գործառույթների բաշխումը տեղի է ունեցել խախտումներով:
7 տեղամասում գրանցվել է, որ հանձնաժողովի նախագահը մասամբ է տիրապետում իր գործառույթներին:
Ժամը 16.00-ի դրությամբ, առաքելության հինգ շրջիկ խմբերը դիտարկել են 55 ընտրական տեղամաս:
«ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ»
Լուսանկարը՝ «Արցախպրես»-ի