«Արցախպրես» – Ստեփանակերտ քաղաքի 1/5 ընտրական տեղամասում ընտրություններն անցնում են հանգիստ, և որև ընտրախախտում առայժմ չի գրանցվել:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտ քաղաքի 1/5 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Քաջիկ Հարությունյանը:
Նրա խոսքով` չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, սակայն վաղ առավոտից նկատելի է մարդկանց ակտիվ հոսք, որը պահպանվում է նաև օրվա ընթացքում:
«Ընտրական գործընթացին հետևելու համար ընտրատեղամաս են այցելել դիտորդներ ոչ միայն Արցախից, այլև Հայաստանից և արտերկրից: Ընտրություններն անցնում են բնականոն հունով, և անելու ենք ամեն ինչ, որպեսզի խանգարող որևէ հանգամանք ի հայտ չգա»,- նշել է Ք. Հարությունյանը: