«Երբ որ մենք 90 թվին եկանք իշխանության՝ քննարկում էինք ԿԳԲ-ի արխիվների բացել-չբացելու հարցը»,-ասում է Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը:
«Դեռ որոշված չէր, բացել այդ արխիվները, թե՝ ոչ, բայց ես ուզում էի դրանց ծանոթանալ։ Պարզվեց, որ Խորհրդային Միությունը շատ ավելի խելոք էր, քան՝ ենթադրում էի․ մեր իշխանության գալուց մի քանի օր առաջ ԿԳԲ-ի ամբողջ փաստաթղթային մասն ինքնաթիռներով տեղափոխվել էր Սմոլենսկ»։