Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, 2008 թ․-ի մարտի 1-ի գործով ԱՊՀ երկրներում միջպետական հետախուզման մեջ գտնվող Հայաստանի նախկին պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը ՌԴ տարածքում չեղարկվել է։
«2008 թ․-ն Երեւանում մարտի 1-ի գործով մեղադրվող Հարությունյանի նկատմամբ նյութերն ուսումնասիրելուց հետո որոշվել է չեղարկել նրա հետախուզումը ՌԴ տարածքում»,-ասել է գործակալության աղբյուրը:
Ավելի վաղ Ինտերֆաքսի մեկ ուրիշ աղբյուրը հայտնել էր, որ Միքայել Հարությունյանի արտահանձնման հարցը կմերժվի, քանի որ 2002 թվականից նա ունի ռուսական անձնագիր: