Հունաստանում խորոված սմբուկ պատվիրելիս պատրաստ եղեք, որ ձեզ կմատուցեն այսպիսի գեղեցիկ եւ համով ուտեստ, որը նաեւ հեշտ է պատրաստվում եւ կարող է դառնալ ձեր սեղանի զարդը:
Անհրաժեշտ մթերքները
Սմբուկ- 4 հատ
Թարմ կանաչ կամ կարմիր պղպեղ- 1 հատ
Կարդացեք նաև
Սոխ- 1 գլուղ
Թարմ կանաչիներ- մի քանի ճյուղ
Թարմ լոլիկ- 2 հատ
Աղ, պղպեղ, չորացրած կանաչիներ՝ ըստ ճաշակի
Ձիթապտղի յուղ- 2 ճաշի գդալ
Ֆետա պանիր- 50-100 գրամ
Պինդ սպիտակ կամ դեղին պանիր- 8 շերտ (Հունաստանում «հալումնի» տեսակի պանիր են դնում, որը շատ նման է սուլուգունիին, բայց կարող եք նաեւ որեւէ այլ պինդ պանիր օգտագործել՝ սկսած չանախից կամ լոռիից, մինչեւ հոլանդական տեսակի պանիր)
Պատրաստման եղանակը
Սմբուկները լավ լվանալ, մեջտեղից կիսել երկու մասի: Ամեն կտորի վրա խաչաձեւ կտրվածքներ անել, աղ ցանել, թողնել մի քանի րոպե մնա, լվանալ, չորացնել եւ դնել 200-220 աստիճան տաքացված ջեռոցը՝ մինչեւ սմբուկը եփվի: Դա կտեւի մոտ 20-25 րոպե:
Մինչ սմբուկը եփվում է, լավ լվացեք եւ մանր կտրատեք լոլիկը, սոխը, կանաչիները: Խորոված սմբուկի միջուկը հանեք, լցրեք կտրատած բանջերեղնի վրա, ավելացրեք համեմուքները, ձիթայուղը, լավ խառնեք: Լցոնը հետ լցրեք սմբուկների կեղեւների մեջ, վրան դրեք ֆետայի կտորներ եւ պինդ պանրի շերտերը եւ դրեք ջեռոց եւս 10-15 րոպեով, մինչեւ պանիրը հալվի:
Մատուցեք տաք վիճակում, թեեւ սառն էլ շատ համեղ է:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ