2018 թվականի հունվար-օգոստոսին կառավարությունը ԱԱՀ հետաձգման գծով արտոնություն է տվել 12 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 34.9 մլրդ դրամ ներդրումային ծրագիր եւ ստեղծել 813 աշխատատեղ։ Մաքսատուրքից ազատման գծով արտոնություն է տվել 19 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 44.6 մլրդ դրամ ներդրում եւ ստեղծել 1271 աշխատատեղ։
2019 թվականի հունվար-օգոստոսին կառավարությունը ԱԱՀ հետաձգման գծով արտոնություն է տվել 9 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 95.5 մլրդ դրամ ներդրում եւ ստեղծել 969 աշխատատեղ, Մաքսատուրքից ազատման գծով արտոնություն է տվել 40 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 153 մլրդ դրամ ներդրում եւ ստեղծել 2378 աշխատատեղ։
Այսպիսով՝ երկու ծրագրերի շրջանակներում ներդրումների աճը կազմել է 212 տոկոս, կամ 3 անգամ, ակնկալվող աշխատատեղերը աճել են 1263 կամ 60.6 տոկոս։
Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ
Կարդացեք նաև
https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2402301963423518/?type=3&theater