Սեպտեմբերի 7-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 3000 քմ, 700 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, 2000 քմ, 2000 քմ, 7000 քմ, Ավան վարչական շրաջանում՝ 2 հա, Նոր Նորք վարչական շրջանում՝ 300 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 500 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1 հա, 200 քմ, 5000 քմ, 200 քմ,
Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում՝ 3 հա,
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 300 քմ,
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 800 քմ, Նոր Հաճն քաղաքում՝ 1000 քմ, Ձորաղբյուր գյուղում՝ 3000 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ