Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պարզվել է, որ նախկին տնօրինության կողմից հիվանդանոցի տարածքները երկարաժամկետ վարձակալության իրավունքով տրվել են տարբեր անձանց․ Արսեն Թորոսյան

Սեպտեմբեր 07,2019 22:54

Որպեսզի պատկերացնեք, թե նախկինում կատարված գործարքները ստուգելիս, մենք ինչպիսի դեպքերի հետ ենք առնչվում, ձեզ եմ ներկայացնում մի փոքր հատված ՀՀ առողջապահության նախարարության ներքին աուդիտի բաժնի կողմից «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ում իրականացված աուդիտի արդյունքներից։

Աուդիտի արդյունքում պարզվել է, որ նախկին տնօրինության կողմից հիվանդանոցի տարածքները երկարաժամկետ վարձակալության իրավունքով տրվել են տարբեր անձանց` այդ թվում առողջապահության ոլորտում տարբեր ղեկավար պաշտոններ զբաղեցրած: Առկա է դեպք, երբ վարձակալած հողամասի վրա արդեն կառուցված է առանձնատուն` զբաղեցնելով ավելի քան 1600 քմ տարածք: Նաև առկա է դեպք, երբ վարձակալության վճարը տարիներով վճարված չէ հիվանդանոցին, իսկ հողի գույքահարկը հիվանդանոցի կողմից վճարված է քաղաքային բյուջե։

Արսեն ԹՈՐՈՍՅԱՆ

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

https://www.facebook.com/ATorosyanOfficial/photos/a.338898002963138/1005640142955584/?type=3&theater

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30