Մանրամասներ՝ 28-ամյա Նազելի Հովհաննիսյանի սպանության դեպքից
«Քրեապատում» շարքի շրջանակում Aravot.am-ին որոշ տեղեկություններ են հայտնի դարձել սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած 28-ամյա կնոջ դաժան սպանությունից:
Վարույթ իրականացնող մարմինը պարզել է, որ սպանությունը կատարելու մեջ մեղադրվողը նախ վիճել է սպանվածի հետ տեսանյութի պատճառով: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 28-ամյա կինը մարմնավաճառ էր, իսկ նրա սպանությունը կատարելու մեջ մեղադրվողը նրա հաճախորդն է եղել:
Պարզվում է, որ սպանվածը նկարահանել էր իրենց հարաբերությունները եւ հայտնել, որ պատրաստվում է հրապարակել այն: Այդ հարցի շուրջ էլ նրանք վիճել են ու համաձայնության չեն եկել, ինչից հետո տղամարդը խեղդել է նրան: Սպանությունից հետո մեղադրյալը վերցրել էր սպանվածի հեռախոսը, որտեղ էլ հենց եղել է տեսանյութը եւ սպանվածի բանկային քարտերն ու հեռացել:
Կարդացեք նաև
Սպանությունը կատարելու մեջ մեղադրվողը Վրաստանի քաղաքացի է, հայտնաբերվել է Վանաձորի նախկին քաղաքապետին պատկանող հյուրանոցից, կալանավորվել է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ