Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերը» կատարում է Փաշինյանի բոբո թեւի պարտականություները. Տիգրան Քոչարյան

Սեպտեմբեր 07,2019 23:20

«Ադեկվատ» կուսակցության հիմնադիր համագումարին ներկա տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե «Սասնա ծռերը» խոսելով նախկինների հնարավոր քաղաքական ռևանշի մասին՝  ի՞նչ լծակներ ունեն, ասաց. «Իրենք ունեն այսպիսի հնարավորություններ. վերցնել բեռնատար մեքենա, հարվածել մի ինչ-որ պետական կառույցի դարպասներին, այնուհետեւ այնտեղ սպանել ոստիկաններին, թալանել բանկոմատ եւ այդպես էլ ոչնչի չհասնելով՝ հանձնվեն եւ դա ներկայացնեն որպես ինչ-որ հաղթանակ: Թե ինչի են ունակ «Սասնա ծռերի» ռադիկալ խմբավորման անդամները, մենք  բոլորս գիտենք: Որպես քաղաքական կուսակցություն իրենք ունակ են ազատ, արդար ընտրություններում հավաքել 1,5 %,  նույնիսկ երեք անգամ քիչ ձայն հավաքել, քան իրենց փնոված ՀՅԴ-ն, չնայած «Սասնա ծռերից» շատերը սերել են այդ կուսակցությունից, հեռացված են եղել կամ դուրս են եկել: Այսօր իրենց ունակություններն այդքան են:

Իրենք հիմա կատարում են, այսպես ասած, Փաշինյանի բոբո թեւի պարտականությունները, եւ Փաշինյանը «Սասնա ծռերի» ձեռք բերված այսպիսի ռադիկալ իմիջով, փորձում է վախեցնել այլ կուսակցություններին եւ ընդդիմադիր քաղաքական դաշտին: Թե դա որքանով իրենց կհաջողվի, դա իմ համար զավեշտալի է, որովհետեւ, ռուսները խոսք ունեն՝ против лома нет приема, если нет другога лома: Թող փորձեն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30