Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մեդիա հարթակ՝ Iammedia, որը խոստանում է քաղաքական շահեր չսպասարկել

Սեպտեմբեր 07,2019 22:07

Հայաստանում ստեղծվել է  նոր առցանց համահայկական մեդիա հարթակ՝ Iammedia.am, որը շուտով կգործի ամբողջ թափով:  Ինչպես հայտարարեցին թիմի անդամները՝ խորհրդի նախագահ Վաչե Քավլաքյանը, գլխավոր տնօրեն և համահիմնադիր Ռուզաննա Ղազարյանը, գլխավոր խմբագիր Լիանա Ադամյանը, ստեղծագործական տնօրեն Ժակ-Հակոբ Պապիկյանը եւ մյուսները, Iammedia-ն թվային հրատարակման հարթակ է այն մարդկանց համար, որոնք հետաքրքրված են որակյալ բովանդակության ստեղծմամբ, զարգացմամբ և օգտագործմամբ:

Ժակ-Հակոբ Պապիկյանը Iammedia-ի ոչ պաշտոնական շնորհանդեսին կատակով ասաց, որ ըստ ժանրի կանոնների, որպես միջոցառման վարող, գուցե պետք է կրեր փետրազարդ գլխարկ, սակայն դա չկա, քանի որ լուրջ թեմայի է վերաբերվում խոսակցությունը: Նա նշեց, որ Iammedia՝ «ես եմ մեդիան» անվանումը պատահական չի ընտրվել, որովհետեւ յուրաքանչյուր անձ այսօր տեղեկատվություն փոխանցող է: Ասաց, որ  իրենց նպատակն է համակարգել այդ տեղեկատվությունը, ստեղծել եռալեզու համահայկական հարթակ եւ յուրաքանչյուրին հնարավորություն տալ թղթակցելու Iammedia-ին:

Վաչե Քավլաքյանը պատմեց, որ Ռուզաննա Ղազարյանի հետ երազանք ունեին յուրօրինակ ինտերնետային հեռուստաալիք ստեղծել, եւ երկու տարի անց իրենց թիմի երազանքն արդեն իրականություն է: «Iammedia-ի թիմ ասելով՝ մենք նկատի ունենք բոլոր հայերին»,-ընդգծեց Քավլաքյանը, հավելելով, որ Iammedia կարող է դառնալ յուրաքանչյուրի մեդիան, քանի որ ամեն ոք կարող է թղթակցել իրենց:

Ռուզաննա Ղազարյանը նշեց, որ ոմանք թերահավատությամբ էին վերաբերվում նոր մեդիա հարթակ ստեղծելու գաղափարին, կային մարդիկ էլ, որ հարցնում էին, թե իրենք ում քաղաքական շահն են սպասարկելու.«Իրականում Iammedia-ն որեւէ մեկի քաղաքական շահը չի սպասարկելու, փորձելու է ստեղծել յուրօրինակ բովանդակություն եւ դիմագծով տարբերվել եղած մեդիաներից»:
Immedia-ի անդամները նշեցին, որ  խոսքի ազատությունը իրավունք է, ոչ թե արտոնություն: Խոստացան լրագրողական չափանիշներին համապատասխանություն նաեւ, որ յուրաքանչյուրն այնտեղ կգտնի իրեն հարազատ ինչ-որ բան:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30