Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արթուր Դանիելյան. «Ռեւանշիստները նրանք են, ովքեր ինչ-որ գործընթացից հետո որոշել են վերադառնալ»

Սեպտեմբեր 07,2019 21:15

«Ադեկվատ» նորաստեղծ կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանն Aravot.am-ի հետ զրույցում խոսեց նաեւ վերջին օրերին ավելի հաճախակի գործածվող ռեվանշիստներ արտահայտության մասին:

«Ռեւանշիստները նրանք են, ովքեր ինչ-որ բանից նեղացած, կամ ինչ-որ գործընթացից հետո որոշել են վերադառնալ: Ռեւանշիստներն այս պահին Հայաստանում Լեւոն Տեր-Պետրոսյանի ժառանգներն են: Այսինքն, փաստացի, մենք ունենք ռեւանշիստների իշխանություն: Նիկոլ Փաշինյանն է ռեւանշիստը: Կան նաեւ ռեակցիոնիստներ՝ մարդիկ, որոնք ուզում են վերականգնել իրենց օրոք ունեցած ստաբիլությունը: Դրանք հանրապետականներն են, ընդ որում՝ ոչ բոլորը, եւ մի շարք այլ քաղաքական կառույցների ներկայացուցիչները: Մենք, ինձ թվում է՝ իրավացիորեն մեզ համարում ենք հեղափոխականներ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Ինչ ուզում եք ձեզ անվանեք, դա ձեր իրավունքն է: Այն, որ անդրադարձ եք անում Լևոն Տեր-Պետրոսյանին և ձեր, այպես կոչված, կուսակցության, որպես պարագլուխ միտք ունեք հռչակելու, երկու տխրահռչակ պապաների որդի, Միքայել Մինասյանին, արդեն գալիս է ապացուցելու, որ դուք ռեվանշիստներ եք: Հասկանալի է, որ լավ ֆինանսական հիմք ունեք, սակայն իզուր ժամանակ մի ծախսեք՝ անցել է այն ժամանակը, երբ ամեն ինչ կարելի էր փողով և ուժով լուծել: Թե ով եք դուք և ինչ նպատակներ ունեք, պարզից էլ պարզ է:

  2. Քրիստափոր says:

    Հնարավոր է սխալվում եմ, բայց ինձ թվում է նախ կուսակցության անունը պետք է փոխել ,,ՈՉ ԱԴԵԿՎԱՏ,, և միանգամից տեղափոխվել Պակիստան:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30