Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպան Արամ Վարդեւանյան. «Ես հիմա վստահորեն կարող եմ պնդել, որ 2-րդ նախագահը անհապաղ պետք է լինի ազատության մեջ»

Սեպտեմբեր 07,2019 19:33

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Այսօր «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվում է գործառութային անձեռնմխելիությամբ երաշխավորված, սահմանադրության ուժով պաշտպանված եւ որեւէ  կերպ չհաղթահարված անձ: Սա նշանակում է իրավունքի եւ ոչ միայն իրավունքի, այլեւ սահմանադրության պահանջի կոպտագույն խախտում, քանի որ անձեռնմխելիություն բառը եւ քրեակատարողական հիմնարկը միմյանց բացառում են: Սա միջազգային փորձում դարեր նույնիսկ ընդունված պրակտիկա է: Եվ սա իսկապես, անասելի երեւույթ է իրավունքի տեսանկյունից:

Երբ ՍԴ-ն արձանագրեց, որ առկա է 35-րդ հոդվածում օրենսդրական բաց, որը հակասում է սահմանադրության 27-րդ հոդվածին, ես փորձեցի ավելի պարզ ներկայացնել որպես անձի չկալանավորվելու իրավունք: Դա հստակ ամրագրված է այս որոշման մեջ: 2-րդ նախագահը չէր կարող կալանավորվել: Նույնիսկ ասեմ ավելին՝ 2-րդ նախագահի նկատմամբ մեղադրանքի որոշում չէր կարող տեղի ունենալ: Այսինքն՝ որպես մեղադրյալ նույնիսկ ներգրավվել չէր կարող: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ քրեադատավարական օրենսգիրքը չի նախատեսում դրա համար անհրաժեշտ ընթացակարգային հստակ կառուցակարգեր: Ես հիմա վստահորեն կարող եմ պնդել, որ 2-րդ նախագահը անհապաղ պետք է լինի ազատության մեջ:

Այստեղ հարց է առաջանում նաեւ, թե որոնք են այն պատասխանատու մարմինները նման գործողությունները ապահովելու տեսանկյունից: Առաջին եւ հստակ պատասխանը՝ բնականաբար, դատարանն է: Բայց այստեղ կարեւոր է արձանագրել նաեւ անհապաղությունը: Անհապաղ, նշանակում է՝ րոպե շուտ: Նաեւ պետք է նկատել, որ պետական եւ տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների համար պարտադիր է սահմանադրական դատարանի որոշումը: Հունիսին, կարծես՝ 25-ին, վերաքննիչ քրեական դատարանը նախագահությամբ պարոն Դանիելյանի, արձանագրեց, որ 2-րդ նախագահի նկատմամբ կալանավորումը պետք է լինի որպես խափանման միջոց: Դա դատական ակտ, որոշում էր՝ բողոքարկված, վճռաբեկ դատարանում կրկին ամիսներ տեւած դեռեւս քննության փուլում: ՍԴ սույն որոշումը սահմանում է, որ նման որոշում՝ պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության պաշտպանության ներքո գտնվող անձի նկատմամբ չէր կարող լինել: Ես նաեւ այս տեսանկյունից կարեւորում եմ բոլոր այն իրավասու մարմիններին, օրինակ նաեւ՝ սահմանադրությամբ երաշխավորված դատախազության, լիազորությունները առհասարակ հարկադրանքի միջոցների նկատմամբ: Մի քանի տարի առաջ հենց ներկայիս գլխավոր դատախազը հայտարարել էր, որ դատախազության գործառույթներից ամենակարեւորը ոչ միայն օրինականության պահպանումն է, այլ իրավունքի պաշտպանությունը: Դա իհարկե, կարեւոր դիրքորոշում էր: Եվ այս հարցը հենց այդ տիրույթում գտնվող հարցերից մեկն է», – ասաց պաշտպան Արամ Վարդեւանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30