Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ներկայացվել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի առաջնայնությունները և հանձնառությունները

Սեպտեմբեր 07,2019 18:00

Սեպտեմբերի 6-ին Հայաստանը մասնակցեց Amnesty International և International Service for Human Rights ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի թեկնածու երկրների համար կազմակերպված հանդիպմանը, որին մասնակցում էին ինչպես ՄԱԿ-ի անդամ պետությունները, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։

Միջոցառմանը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ներկայացրեց Մարդու իրավունքների խորհրդում 2020-2022 ժամանակահատվածի համար Հայաստանի առաջնայնությունները և հանձնառությունները՝ ընդգծելով, որ Հայաստանի ձգտումն առաջին անգամ ընտրվելու Մարդու իրավունքների խորհրդում հիմնված է մարդու իրավունքների համընդհանրության և փոխկապվածության տեսլականի ու ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտներում Հայաստանի նշանակալի առաջընթացի վրա։

ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի կառավարությունը մշակել է բարեփոխումների հավակնոտ և համապարփակ ծրագիր, որը միտված է ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման ու մարդու իրավունքների պաշտպանության գործընթացն անշրջելի դարձնելուն։ Հայաստանի առաջնայնությունների թվում Մհեր Մարգարյանը շեշտեց ցեղասպանության և զանգվածային ոճրագործությունների կանխարգելումը՝ ներկայացնելով այդ ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացված քայլերը ՄԱԿ-ում, այդ թվում՝ Մարդու իրավունքների խորհրդում։ Կարևորելով քաղաքացիական հասարակության դերը բարեփոխումների իրականացման գործում՝ ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում Մհեր Մարգարյանը պատասխանեց ՄԱԿ-ի անդամ պետությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցերին։

 

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30