Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ավելի քան 100 միլիոն դոլարի պետական ներարկում է լինելու տնտեսության մեջ, որը մեր երկրի պատմության մեջ նախադեպը չունի․ Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 07,2019 14:10

Քիչ առաջ ավարտեցինք տնտեսական մի աննախադեպ առաջարկի քննարկում:

Հազարավոր ընկերություններ ունեն Ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդներ, որոնք գոյացել են մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը: Եթե շատ չմանրամասնեմ, սրանք այն գումարներն են, որ պետությունը Ավելացված արժեքի հարկի գծով պարտք է տնտեսվարողներին եւ խոսքը շուրջ 9 հազար տնտեսվարողների մասին է:

Առաջարկի աննախադեպությունը, կարելի է ասել՝ հեղափոխականությունը կայանում է նրանում, որ կառավարությունում քննարկում ենք շուրջ 56 միլիարդ դրամ դեբետային մնացորդը տնտեսվարողներին վերադարձնելու հնարավորությունը:

Առաջարկի իմաստն այն է, որ տնտեսվարողները այդ գումարները, որոնք ետ ստանալու հույսը վաղուց են կորցրել, ներդնեն մեր տնտեսության մեջ: Սա ըստ էության ավելի քան 100 միլիոն դոլարի պետական ներարկում է տնտեսության մեջ, որը մեր երկրի պատմության մեջ նախադեպը չունի:

Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2401558966831151?__xts__[0]=68.ARCrPjJFB4EhP6Uvn4Rr7nNx6_Z4AqfmufTmIsbkBBfQ-Z4QaqOrfZtnLxzwq47o7zo9ePMMsowkqaTM4Dp38uGbavIEr6aXqDobEodJKOVcZC0_davJLTZuGZER0dfah567m3WrNDmMDBL_g0VmLtYI25hVnzlsCX6KxiFV-9o6tbyRzawMXx5OBg1V2fuoEoMEXOU3ITnrhAgapHCAKW4ucHAsCLWZRHmfCAKlKAKL4KnH7fIJbu6dLlnx9AzhUJ6oWnVZZ3cyC35cNBXXWY76O23ZYRfHNZXd3RGeLj6JQ2GGbl4Ao2TgwrFo6KyDwFJUzMhdr0aDKN76CulfX3f6&__tn__=-R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30