«Ադեկվատ» կուսակցության հիմնադիր համագումարը միաձայն կուսակցության նախագահ ընտրեց Արթուր Դանիելյանին, որը մի քանի օրվա ընթացքում կկազմավորի վարչությունը: Սահմանված կարգով կիրականացվեն նաեւ բոլոր ընթացակարգերը:
Արթուր Դանիելյանը Aravot.am-ին տեղեկացրեց հետեւյալը. «Քանի որ մենք Հայաստանի ապագա զարգացումը չենք կապում քաղաքական դաշտի, քաղաքական գործընթացների հետ, մեր կուսակցությունը կոնվենցիոնալ առումով ավանդական չէ: Այսինքն, չենք պլանավորում առնվազն այս պահին մասնակցել ընտրություններին, դաշինքներ կազմել: Կուսակցությունը մեզ պետք է այնքանով, որքանով պետք է պաշտպանված լինենք: Դա համար մեկ գերակայությունն է: Երկրորդ գերակայությունը մեր արտաքին քաղաքական գործընկերների հետ համաչափ իրավական հարթակից բանակցելն է: Եվրոպայի, Ամերիկայի, Ռուսաստանի քաղաքական օղակների հետ բանակցելիս իրավական անհրաժեշտություն կա ներկայացված լինել որպես կուսակցություն»:
Ճշտող հարցին՝ այսինքն, կուսակցություն հիմնադրելն առաջին հերթին ինքնապաշտպանությո՞ւն է, Արթուր Դանիելյանը պատասխանեց. «Քաղաքական թեւը՝ այո: Երկրորդ հերթին միջազգային կապերի հաստատումը եւ գործընկերային ցանցի ստեղծումը»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Պակիստանում ձեզ շատ լավ կընդունեն, տեսքը իսկն է, գնացեք այնտեղ: Սրտանց ես չեմ ցականա, որ մեզ աշխարհում ճանաչեն որպես մուսուլման: Ճաշակին ընկեր չկա: