Սեպտեմբերի 7-ին, ժամը 03.50-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Հյուսիսային պողոտայում գտնվող ժամացույցի խանութի վրա կրակել է:
Ժամը 4.00-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները, նշված խանութի մոտից գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Կոտայքի մարզի Առինջ գյուղի 23-ամյա մի բնակչի և նշված վայրից ներկայացրել են երիտասարդի անվամբ հաշվառված որսորդական հրացանը։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ երիտասարդը իրեն ամրակցված որսորդական հրացանով, գողություն կատարելու նպատակով, կրակ արձակելու միջոցով փորձել է կոտրել խանութի ապակին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 12 տ/չ որսորդական հրացանի կրակված 1 պարկուճ:
Բերման ենթարկվածը տվել է խոստովանական բացատրություն։
Նշանակվել են փորձաքննություններ:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:
Կարդացեք նաև
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ