«Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը մինչեւ համանուն կուսակցության հիմնադիր նիստը սկսվելը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Առհասարակ կուսակցություն հիմնադրելու ինստիտուցիոնալ անհրաժեշտությունը առավել սուր զգացինք, երբ վարչակազմը մեզ հետապնդել սկսեց սկզբից կիրառելով իրավապահ մարմիններին, հետո՝ շարքային խուլիգաններին եւ հանցավոր աշխարհի ներկայացուցիչներին: Եվ մենք հասկացանք, որ բացի գաղափարական պաշտպանիչ շերտից, մեզ անհրաժեշտ են ինստիտուցիոնալ պաշտպանիշ շերտեր, օղակներ, խրամատներ: Ըստ այդմ, գրանցեցինք հասարակական կազմակերպություն եւ որոշեցինք, որ մեր միաբանությունը նաեւ պետք է ունենա քաղաքական թեւ, որն անհրաժեշտության դեպքում կկարողանա մեր միաբանության անդամներին, եղբայրներին պաշտպանել հնարավոր ոտնձգություններից»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ