Հասարակության համար անսպասելի էր լսել, որ Նիկոլ Փաշինյանը և «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչները կառավարությունում հանդիպում են ունեցել։
Թվում էր, թե վարչապետը, հաշվի առնելով հանրության շրջանում պահպանվող իր բարձր վարկանիշը, «Սասնա ծռերի» հետ հանդիպելու և, առավել ևս, համագործակցելու կարիք չպետք է ունենար, սակայն իրադարձությունների ընթացքը ցույց տվեց, որ իրավիճակն այլ է։
Ժամանակի ընթացքում Փաշինյանը ավելի է համոզվում, որ ինքը այլ քաղաքական ուժերի աջակցության կարիքն է զգում։
Ասվածի ապացույցն են նաև Ամուլսարի ոսկու հանքի շահագործման շուրջ տեղի ունեցած զարգացումները, երբ վարչապետը հանքի շահագործման հարցում իր դիրքորոշման պատճառով ըստ էության մնաց միայնակ։
Կարդացեք նաև
Ամենայն հավանականությամբ, դրանով էին պայմանավորված մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե Փաշինյանը դժգոհ է իր թիմի աշխատանքից, քանի որ նրանց կողմից էական սատարում վարչապետը չի զգում։
Ուշագրավ է, որ այնքան էլ ուշադրության չարժանացավ այն հանգամանքը, որ երկրորդ նախագահի գործով Սահմանադրական դատարանի որոշմանը իշխանությունները, կարծես թե, առավել մեղմ արձագանքեցին, քան նրանցից սպասելի էր կոնկրետ այս գործով։
Եթե հիշում ենք, Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու դատարանի յուրաքանչյուր որոշում Փաշինյանի կողմից արժանանում էր կոշտ արձագանքի՝ ընդհուպ մինչև դատարանների շրջափակման կազմակերպում, սակայն այս անգամ իշխանությունները բավարարվեցին մի քանի անդեմ հայտարարությամբ, թե ՍԴ-ի որոշումը պետք է հետևանքներ ունենա, ՍԴ-ի որոշումը պարտադիր է (բացառություն էին մի քանի ծայրահեղականներ, որոնք իշխանության աջակից լինելով՝ հիմնական վնասն են հասցնում իշխանությանը), բայց…
Այդ բացն էլ, կարծես, ուղղակի ապահովագրության համար:
Ի՞նչ կերպ կարելի է իշխանության այս դիրքորոշումը հասկանալ, իշխանափոխությունից մոտ մեկուկես տարուց ավելի ժամանակ է անցել, ինչո՞ւ է Փաշինյանը հենց հիմա հանդիպում «Սասնա ծռերի» հետ։
Ամենատրամաբանական տարբերակը թերևս այն է, որ իշխանությունները փորձում են ուժեր հավաքել նոր ՍԴ ձևավորելու համար (անկախ նրանից՝ կազմի, թե ինստիտուցիոնալականության տեսակետից), իսկ դրա համար անհրաժեշտ է ցույց տալ, թե կա նոր ՍԴ ձևավորելու հասարակական պահանջ։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում