Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս վերլուծաբան․ Հայաստանն իր քաղաքականությամբ սերտացնում է ՀԱՊԿ անդամ երկրների և Ադրբեջանի համագործակցությունը․ «168 ժամ»

Սեպտեմբեր 07,2019 12:14

«Եթե դրույթներն այնպես են, որ հարկավոր է ՀԱՊԿ բոլոր լիիրավ անդամ երկրների հավանությունը նման կարգավիճակի տրամադրման համար, ապա ենթադրում եմ, որ Հայաստանն արգելափակելու է նման հնարավորությունը, ինչը և ասում է: Իսկ եթե ձայների մեծամասնությամբ, ապա հնարավոր է դա: Նման փոփոխություններն արվում են ներգրավելու համար հնարավորինս շատ երկրների, այնպիսի երկրների, որոնք պատրաստ չեն դառնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ տարբեր պատճառներով»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դրական եզրակացությանը։

«Ես երբեմն զարմանում եմ, թե ինչպես են Երևանում գնահատում իրավիճակը: Իսկ ո՞վ է ասել, որ Ադրբեջանը որևէ տեսակի համագործակցության է ձգտում ՀԱՊԿ-ի հետ: Բայց Հայաստանն իր քաղաքականությամբ սերտացնում է ՀԱՊԿ անդամ երկրների և Ադրբեջանի համագործակցությունը»,- ասել է նա:

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30