Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մի 10 տոկոս ավելի ձայն ունենալու ցանկությունն առավել մեծ էր, քան երկրում ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացնելու նպատակը․ «Հրապարակ»

Սեպտեմբեր 07,2019 11:50

Ինչպես եւ կանխատեսում էինք դեռ ամիսներ առաջ՝ «շտապով» ձեւավորված խորհրդարանը կայուն մարմին չդարձավ։ Առհասարակ՝ երբ էյֆորիայի մեջ հասարակությունն ընտրություն է կատարում եւ 70 տոկոս ձայն տալիս որեւէ ուժի, դա ոչ մի լավ բան չի խոստանում։ Նաեւ դա էր պատճառը, որ քաղաքականությունից հասկացող մարդիկ հորդորում էին Նիկոլ Փաշինյանին մի փոքր հապաղել, թույլ տալ կրքերը սառեն, այդ ընթացքում նոր Ընտրական օրենսգիրք ընդունել եւ ազատվել ՀՀԿ-ական խայտառակ ռեյտինգայինից, ապա նոր միայն ընտրություններ կազմակերպել։

Թող որ «Իմ քայլի» քվեները ոչ թե 70 տոկոս լինեին, այլ 60 կամ 55, բայց կձեւավորվեր իրական քաղաքական մարմին՝ առանց պառակտվելու վտանգի, առանց այսքան խոտանի եւ նոր ժամանակներում ծնված քաղաքական ուժերից կազմված։ Բայց, ինչպես հայտնի է, ոչ մեկին ագահությունը դեռ բարիք չի բերել։ Մի 10 տոկոս ավելի ձայն ունենալու ցանկությունն առավել մեծ էր, քան երկրում ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացնելու նպատակը։ Եվ այժմ ունենք այն, ինչ ունենք։ Օրեր առաջ եղավ մանդատից հրաժարվելու դիմում, երեկ հնչեց խմբակցությունից դուրս գալու հայտարարություն։ Ո՞վ է հաջորդը։

 

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30