Օգոստոսի 19-ի առաջին այցելությունից հետո, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները երկրորդ անգամ չեն այցելել Ադրբեջանում հայնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
ԿԽՄԿ-ից այլ տեղեկություններ չհաղորդեցին այս պահին:
Արայիկ Ղազարյանի եղբայրը՝ Արմենը մեր զրույցում նշեց, որ իրենք էլ տեղեկություն չունեն: Հարցին՝ արդյո՞ք խոսվել է եղբոր վերադարձի մասին, Ղազարյանը պատասխանեց. «Հա, Կարմիր Խաչից ասել են հնարավոր ամեն ինչ անում ենք դրա համար»:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում