Լրահոս
Օրվա լրահոսը

Նյուտոնի երրորդ օրենքը

Սեպտեմբեր 07,2019 10:00

2001-ի սեպտեմբերի 25-ին «Առագաստ» («Պոպլավոկ») սրճարանում տեղի ունեցած միջադեպը, երբ 2-րդ նախագահի թիկնապահ Աղամալ Հարությունյանը զուգարանում ծեծելով սպանեց Վրաստանի քաղաքացի, դաշնակցական Պողոս Պողոսյանին, մի քանի օր առաջ դարձյալ քննարկման առարկա դարձավ այն բանից հետո, երբ ՍԴ-ում քննվում էր Ռոբերտ Քոչարյանի հայցը:

Պատահաբար, թե հատուկ նպատակով ՍԴ-ի մոտ էր հայտնվել այդ հանցագործության վկաներից մեկը՝ բրիտանացի Սթիվեն Նյուտոնը, որը հիշեց, թե ինչ էր տեղի ունեցել 18 տարի առաջ, լրատվամիջոցներն էլ հիշեցին, որ Աղամալ Հարությունյանը խորհրդանշական եւ պայմանական պատիժ ստացավ՝ դեպքը ներկայացվեց որպես «անզգույշ սպանություն»: Այդ ժամանակ իշխանությունները եւ, մասնավորապես, Բաղրամյան-26-ի հրահանգները կատարող դատավոր Մնացական Մարտիրոսյանը, հերթական անգամ թքեցին ՀՀ քաղաքացիների երեսին:

Կասկածում եմ, որ այսօր գործի նոր քննությունը որեւէ արդյունք կտա: Հավանաբար, դժվար կլինի ապացուցել, որ Քոչարյանն իր թիկնապահներին հրահանգել է՝ «սատկացրե՛ք սրան»: Ենթադրում եմ, որ նման հրահանգ չի էլ եղել. լսելով, որ Պողոս Պողոսյանը նրան «սխալ է բարեւել», Քոչարյանը, հավանաբար, պարզապես լարել է իր վզի մկանները, եւ դա թիկնապահների համար միանգամայն բավարար էր: Բայց բարոյական, քաղաքական առումով այդ պատմությունն, ինչ խոսք, հատկանշական է:

Այն վկայում է նախ՝ այն ժամանակվա առաջին դեմքի բնավորության մասին, որն, իմ կարծիքով, շաղախված է հիվանդագին ինքնահաստատման ինչ-որ ֆրեյդիստական բարդույթների վրա: Բայց խնդիրն, իհարկե, միայն անձնական չէ. պատմությունը հատկանշական է նաեւ իշխանությունների ֆանտաստիկ լկտիությամբ, անպատժելիությամբ եւ ագրեսիվությամբ, որոնք այդ տարիներին հասել էին իրենց գագաթնակետին:
Կրկնում եմ, վստահ չեմ, որ օրերս Սահմանադրական դատարանի մոտ հայտնված Սթիվեն Նյուտոնի հարցազրույցների հիման վրա հնարավոր է վերաբացել 18 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործը: Բայց բրիտանացին ակամա հիշեցրել է իր հանճարեղ ազգանվանակից ֆիզիկոսի երրորդ օրենքը՝ «ազդումը միշտ ունի հավասար և հակադիր հակազդում, այլ կերպ՝ երկու մարմինների փոխազդեցությունները միմյանց հավասար են և հակառակ ուղղված»։ 2001-ի «Պոպլավոկի» դեպքը, դրան հետեւած դատավարությունը եւ Աղամալ Հարությունյանի գործով դատավճիռը (ինչպես նաեւ բազմաթիվ այլ դեպքեր եւ դատավճիռներ) վիրավորանք էր, անարգանք էր հասարակության հասցեին:

Եվ թող Երկրորդ նախագահի աջակիցները, բարեկամները, հարազատները չզարմանան, որ հասարակությունը հիշում է դրա մասին: Պետք է հիշի՝ ոչ այնքան ատելությունն ու վրեժխնդրությունը վառ պահելու, որքան այլեւս երբեք նման վերաբերմունք իր նկատմամբ թույլ չտալու համար:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Դաշնակները կարծես մի էսպիսի կարգախոս ունեին, չէ՞ – “Մահ կամ ազատություն”։ Էս անգամ, ոնց որ իրենք միայն իրենց կուսակցի մահվանն են կողմնակից։ Կուզենայի հիշեցնել նաև նրանց պահվածքը իրենց կուսակից, Պռոշյանի գյուղապետ, արցախյան շարժման ակտիվ մասնակից և Պռոշյանի կամավորական ջոկատի համահիմնադիր Հրաչ Մուրադյանի՝ հենց գյուղապետարանի առջև կատարված սպանության կապակցությամբ։ Այդ լկտի և ցուցադրական սպանությունից միայն 5 տարի հետո՝ 2018 թ․ նրանք համարձակվեցին բռունցք թափ տալ, այն էլ հեղափոխության շնորհիվ դեռ նոր ձևավորված իշխանութունների վրա՝ պահանջելով բացահայտել և պատժել մեղավորներին։
    https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BD_%D5%8A%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%B4%D5%A1%D5%B0%D5%A8
    https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D6%80%D5%A1%D5%B9_%D5%84%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6

  2. Anonymous says:

    Մի կողմ դնելով երկրորդ նախագահի այս և բազմաթիվ այլ դրսևորումների բնութագրումը և հուզական որակումները, միակ ողջամիտ հետևությունը՝ դա այդ անձի խեղաթյուրված ներքինի հիվանդագին դրսևորումների փաստն է: Իսկ այս փաստը, պարզապես խայտառակություն է երկրի համար: Այս անձը հիվանդ է, նրա մարդկային գենը վնասված է: Նրա կառավարման տարիները բարոյականության տեսանկյունից աղետալի էին:
    “Եվ այնուամենայնիվ, անհասկանալի մի բնազդով հայ ժողովուրդը երբեք չի լքում իր պատմական աղետների վայրը, չի ընտրում ձուլման դյուրին ուղի, որոշակի շրջանակ գծում իր գոյատևման շուրջ, վերածելով վիշտը և պայքարը կյանքը հաստատող ուժի և ձևավորում է իր պաշտամունքի վայրերը. Նա այստեղ է, նա գոյություն ունի: Մեր ամբողջ առեղծվածը սրա մեջ է:”
    Կոստան Զարյան

  3. Հ.Շ. says:

    Լրջօրէն կը կարծէք թէ նպատակը՝ Պողոս Պողոսյանը սպաննե՞լ էր… Աւելորդ տեղը եւ չափազանցեալ կերպով ծեծել, այո: Սակայն սպաննե՞լ: Այդ ալ, Ճաշարանի մը զուգարանին մէջ: Իսկապէ՞ս:

    Յետոյ կու գանք նոյն խնդրին՝ եթէ այսպիսի հին-հին էջեր պիտի բացուին, ուրիշ նոյնանման բաներ ալ չե՞ն պատահած: Միւս նախագահներուն վերաբերեալ:

    Եթէ ուզում էք – այսինքն, «դուք», լայն առումով – Քոչարյանի հին հաշիւներ մաքրել, դա խնդիր չէ: Այժմ շատ յարմար ու նպաստաւոր ժամանակամիջոց է այդ ուղղութեամբ, բարի որսորդութիւն եւ վայելում: Սակայն մնացեալ «զարդարանքները», վե՜հ յղացքներու, շողշողուն սկզբունքներու, իբրեւ թէ առարկայական մօտեցումների թուարկումով, կ’ազդեն միայն անոնց՝ որոնք արդէն խորապէս բացասական դիրքորոշում ունին նիւթի առարկայ անձին դէմ:

    (Իսկ որքան գիտակից պէտք է ըլլան թէ ցարդ ներկայացուած մեղադրանքները թոյլ են, որ հիմա ել յանկարծ այս պատմութիւնը մէջտեղ բերեն, գրպանից ել մի անգլիացի ճոքըր սեղանին վրայ նետելով: )

    • Հ.Շ. says:

      Յ.Գ. Իսկ կարելի՞ է բարեհաճիլ յիշել նաեւ որ լուսահոգի Շարլ Ազնավուրը այդ նոյն պահին նախագահին քովը նստած էր: Եւ ողբերգական դէպքէն ետք, մերժեց այպանել Քոչարյանին:

  4. henri says:

    Այս որքան հասարակ բան կը թուի /նախկին սովետական երկրի մը մէջ/ մարդ սպաննելը ? այդ է պատճառը որ Վրաստանի մէջ տակաւին կանգուն են Մարդեր-մարդեր-մարդեր սպաննած
    Ստալինի արձանները …մարդ կը փշաքաղուի երբ մտածէ ;

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30