Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորը կարո՞ղ է գործել խմբակցության կազմից դուրս. «Ա1+»

Սեպտեմբեր 06,2019 23:33

«Ա1+». Այսօր Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր,  Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, անկուսակցական Արման Բաբաջանյանը հայտարարել էր խմբակցության կազմից դուրս գալու մասին, սակայն չէր հստակեցրել` պատգամավորական մանդատը վայր կդնի, թե ոչ։

Այս կապակցությամբ «Ա1+»-ը զրուցեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ, ԱԺ հանրային կապերի վարչության նախկին պետ, իրավաբան Արսեն Բաբայանի հետ՝ իմանալու, թե արդյոք պատգամավորին օրենքով թույլատրվո՞ւմ  է գործել խմբակցությունից անկախ։

«Խմբակցությունից դուրս գալով՝ նույն այդ հիմքով մանդատը վայր դնելը նույնպես նախատեսված չէ։ Իսկ պատգամավորը, քանի որ ինքնուրույն անկախ մարմին է, լինում է ուղղակի պատգամավոր և քանի որ խմբակցության մեջ չէ, կորցնում է հանձնաժողովում լինելու իր իրավունքը։ Այսինքն՝ օրենքը չի նախատեսել, եթե պատգամավորը խմբակցությունից դուրս է գալիս, պետք մանդատը վայր դնի, հետևաբար կարող է չդնել։ Որովհետև պետական մարմինը պարտավոր է անել այն, ինչն օրենքով է նախատեսված»։

Բաբայանը հավելեց, որ քանի որ ԱԺ հանձնաժողովներում տեղերը պատկանում են խմբակցություններին, խմբակցությունը հեռացած պատգամավորին փոխարինում է մեկ ուրիշ պատգամավորով։ «Խմբակցությունը ԱԺ նախագահին գրություն կուղարկի, որ փոխում է իր պատգամավորին և ուրիշ պատգամավորի կներգրավի հանձնաժողովում»,- ընդգծեց նա։

Իրավաբանի խոսքով՝  անկախ է, թե ոչ, պատգամավոր է, ինքնուրույն պատգամավոր, որ ներկայացնում է ժողովրդին։ «Ցանկացած պատգամավոր առանձին, ժողովրդից ստացած իր մանդատով է օժտված։ Իր խմբակցության առջև չունի օրենսդրական պարտականություններ, որովհետև ինքն ունի իր պատգամավորական լիազորություններն առանձին։ Կշարունակի մնալ պատգամավոր, եթե չորոշի ինքնակամ հրաժարվել»,- եզրափակեց Արսեն Բաբայանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30