Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերմանիայից վերադարձողներն այն մարդիկ են, որոնք ամենածայրահեղ մեթոդով են հասել Հայաստան»

Սեպտեմբեր 06,2019 22:30

«Երեկ Գերմանիայից չարթերային չվերթով հարկադիր Հայաստան վերադարձված հայերը Գերմանիայում պատշաճ ծանուցվել են Հայաստան վերադառնալու մասին» ,- վստահեցնում է  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության մամուլի քարտուղար Նելլի Դավթյանը : Թեեւ երեկ վերադարձողներից շատերը օդանավակայանում լրագրողների հետ զրույցում վստահեցնում էին, որ նախապես ոչինչ չեն իմացել, իրենց գիշերով հանել են ու հարկադիր Հայաստան ուղարկել: Արտաքսվածներից շատերը լրագրողներին հայտնում էին նաեւ, որ տեղյակ չեն՝ ինչու են արտաքսվել Գերմանիայից:

«Անխտիր բոլոր քաղաքացիները պատշաճ ձեւով ծանուցվել են , արտաքսումը որոշակի գործընթացների հետեւանք է ու վերջնական փուլն է: Նշանակում է, որ անձը անօրինական է գտնվել տվյալ երկրում, իսկ այն պահից սկսած, երբ դառնում է անօրինական ներգաղթյալ, պարտավոր է իր երկիր վերադառնալ: Մեր քաղաքացինները, մասնավորապես, երեկ հարկադիր կերպով վերադարձվածները, ապաստան հայցողներ  են եղել ու գերմանական իշխանությունների կողմից նրանց հայցը մերժվել է: Նույնն է, թե փախստականների կարգավիճակ են խնդրել ու չեն ստացել:

Նշանակում է,  որ իրենք ներկայացել են որպես հալածյալներ իբրեւ թե իրենց երկրի իշխանությունների կողմից հալածվում են.  մենք գիտենք, որ իրականում նման հալածանքների պատմությունները սովորաբար չեն լինում ապաստան հայցելու դեպքերի հիմքում, այլ առողջապահական ու սոցիալ-տնտեսական խնդիրները, ինչը որեւէ կերպ չի տեղավորվում փախստականության ինստիտուտում, հետեւաբար, իրենց մերժում են եւ մերժման պահից սկսած իրենք պարտավոր են լքել երկիրը, բայց չեն լքում: Ընդ որում, եթե զգուշացվելուց հետո կամավոր վերադառնան, շատ մեծ արտոնություններ կստանան՝ եւ օրապահիկ՝ մինչեւ 1500 դոլարի հասնող օգնություն, եւ բնակվարձի փոխհատուցում, բայց վերադարձողներն այն մարդիկ են, որոնք ամենածայրահեղ մեթոդով են եկել, հասել Հայաստան»:

Նելլի Դավթյանը նաեւ նկատեց, որ օրինական ճանապարհով Եվրոպայում հայտնվելու համար պետք է լինի կամ ընտանիքի վերամիավորում, այսինքն՝ ամուսնություն ԵՄ-ում օրինական ապրող քաղաքացու հետ, կամ փախստականի կարգավիճակ, կամ ուսման նպատակով աշխատաշուկա, այսինքն՝ սահամանփակ են դեպքերը. «Մնացյալ ուղիները զարտուղի և անօրինական ճանապարհներն են»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30