ԵԽԽՎ-ն հրապարակել է նոր զեկույց, որում թվարկված է, թե ինչ քայլեր է առաջարկում ձեռնարկել ԵԽԽՎ կանոնակարգի կոմիտեն ԵԽԽՎ-ում կոռուպցիայի մասին մեղադրանքներն ուսումնասիրած Հետաքննական անկախ մարմնի (IBAC) եզրակացությունների և առաջարկների հիման վրա:
Կոմիտեն թվարկել է այն գործողությունները, որոնք ձեռնարկել է՝ օգտվելով Վեհաժողովի վարքագծի կանոնակարգով սահմանված լիազորություններից՝ առանձին անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար:
Կոմիտեն մատնանշել է IBAC-ի եզրակացությունների նկատմամբ, ընդհանուր առմամբ լուրջ արձագանքը և մինչ այժմ գրանցված մեծ առաջընթացը, միաժամանակ նշելով, որ իրենք պատրաստվում են ուսումնասիրել հետագայում Վեհաժողովի էթիկական բազայում և նորմատիվներում փոփոխություններ կատարելու հարցը, ինչը կապահովի Վեհաժոովի կողմից հայտարարված նպատակի իրագործումը՝ «զրո հանդուրժողականություն» կոռուպցիայի նկատմամբ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ