Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է սեպտեմբերի 8-ին Արցախում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:
Մասնավորապես, ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան նշել է, որ ոչ մի ընտրություն չի կարող լինել «ռազմական ագրեսիայի, օկուպացիայի, էթնիկ զտումների և այլ անօրինական գործողությունների պայմաններում», և այդ ընտրությունների արդյունքները, նա նշել է, որ չի ճանաչվի ոչ մի միջազգային կազմակերպության կողմից:
Հիշեցնենք, սեպտեմբերի 8-ին Արցախի բոլոր համայնքներում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ