Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են լինելու «ճշմարտության հանձնաժողովի անդամները». Ավետիք Իշխանյան. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 06,2019 19:12

Դատաիրավական բարեփոխումների նախագծով նախատեսված է ստեղծել փաստահավաք հանձնաժողով, որը զբաղվելու է 1991 թվականից ի վեր ընտրական կեղծիքների վերհանմամբ եւ արդարության հաստատմամբ: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն Aravot.am-ի հետ զրույցում ողջունելի համարեց, որ մեկնարկը տրվելու է 1991 թվականից, քանի որ Հայաստանում ամեն ինչ իր կարծիքով, չափից ավել քաղաքականացված է եւ կախված քաղաքական որեւէ թիմի քարոզչությունից, ժամկետներ են նշվում. «Համենայնդեպս, վերջերս անընդհատ նշվում է 20 տարի, կարծես 1998 թվականից առաջ մենք դրախտում ենք ապրել»:

«Ճշմարտության» այդ հանձնաժողովն ավելի լայն լիազորություններով է օժտված լինելու, ուստի, մեր զրուցակցի մոտ հարց է առաջանում`ինչպե՞ս է ստեղծվելու այդ հանձնաժողովը, ովքե՞ր են լինելու դրա անդամները: Համընդհանուր վստահություն ներշնչող անդամներ, ըստ նրա, մեր հասարակությունում դժվար կլինի գտնել, քանի որ հասարակությունը պառակտված է, մոտեցումները հաճախ ծայրահեղ են: Բացի այդ, հանձնաժողովի ներկայացրած արդյունքները հաստատելու են խորհրդարանական մեծամասնության անդամները`ցուցումով. «Ինչպես վարչապետը կասի, այնպես էլ նրանք կընտրեն»:

«Հնարավո՞ր է Հայաստանում այսօր ընտրել 20 հոգի, որոնք լինեն գրագետ եւ կիրթ մարդիկ, զերծ լինեն քաղաքական ուղղություններից զերծ մարդիկ»,- հռետորական հարց է հնչեցնում մեր զրուցակիցը, բայց ինք էլ դրան պատասխանում է`տեսականորեն, գուցե հնարավոր է, բայց կասկածում է, որ այդ սկզբունքը գործնականում կպաշտպանվի: Այս համատեքստում զուգահեռ է անցկացնում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:

Ավետիք Իշխանյանի համար անառարկելի է, որ ՍԴ գործող անդամները ցուցումով են նշանակվել, բաց նաեւ փաստ է, որ ՀՀ նախագահի ներկայացրած երկու`իր կարծիքով, չեզոք թեկնածությունները «Իմ քայլի» կողմից մերժվեցին. «Ի վերջո, ընտրվեց անունով իրավաբան, բայց իրականում քաղաքական գործիչ, որի համակրանքներն ու հակակրանքները հստակ են բոլորի համար»:

Խոսքը, հիշեցնենք, Վահե Գրիգորյանի մասին է:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30