Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդարության դեֆիցիտը երեւի ամենամեծն էր». Լարիսա Մինասյան

Սեպտեմբեր 06,2019 18:50

Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության կազմակերպած «Հետհեղափոխական Հայաստան. Արդարադատության համակարգի վերափոխման խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն ասաց, որ հեղափոխությունը Հայաստանում կատարվեց արդարության, արդարադատության լոզունգներով, ոչ թե կոռուպցիոն գործընթացների, սոցիալական իրավիճակի կամ ընտրական գործընթացի արդյունքում:

«Արդարության դեֆիցիտը երեւի ամենամեծն էր»,- ասաց նա`հավելելով, որ հեղափոխությանը հետեւած արդար ընտրական գործընթացը բավարար չէ Հայաստանում արդարությունը վերականգնելու համար, պետք է «դեմոնտաժել արդարության հասանելիությունը սահմանափակող իրականությունը»:

Մանրամասները`տեսանյութում

Մյուս կողմից, ըստ բանախոսի, մեկ տարի է ականատես ենք լինում տարբեր ցնցումների, որոնք չէին կարող չլինել, բայց դրանք չպետք է բերեն վստահության նվազման:

Նրա կարծիքով, հեղափոխությունը կատարվել էր մի երկրում, որտեղ միմյանց հանդեպ մարդկանց վստահությունը շատ ցածր էր, բայց մարդիկ համախմբվեցին եւ գնացին դրան`հանուն արդարության վերականգնման եւ հիմա, պետք է ամեն ինչ անել, որպեսզի մարդկանց վստահությունը չնվազի ու «ականները մեզ չուտեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. «Երկու կարեւոր բան, որ իսկապես բացառիկ է ապրիլյան հեղափոխության համար, բաց է թողնվում»,- Լարիսա Մինասյանի այս խոսքը նյութի սկզբնական տարբերակում ներկայացվել էր իբրեւ «հեղափոխության բացթողում»: Վրիպումի համար ներողություն ենք խնդրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30