Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունցը զարմացած է, որ Արթուր Մկրտչյանը նոր`ավելի բարձր պաշտոն ունի

Սեպտեմբեր 06,2019 18:30

Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության կազմակերպած «Հետհեղափոխական Հայաստան. Արդարադատության համակարգի վերափոխման խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ քաղհասարակությունը մշակել է դատաիրավական փաթեթի իր տարբերակը եւ այն կներկայացնեն առաջարկների տեսքով:

Անդրադառնալով դատական համակարգի հետ կապված խնդիրներին, բանախոսը մի քանի օրինակներ բերեց մարդու իրավունքների պաշպանության մասով իրենց կազմակերպության շահառուների հետ կապված, երբ դատավորները մինչ հեղափոխությունը եւ հեղափոխությունից հետո իրարամերժ որոշումներ են կայացրել`նախ մերժելով քրեական գործերի հարուցումը, ապա հարուցելով այդ գործերը: Ու այդ դատավորները դեռ աշխատում են:

«Մենք ունենք մի վիճակ, որ արդարության դեմ գործողություններ կատարած դատավորները շարունակում են աշխատել, նրանցից մեկը`Արթուր Մկրտչյանը, դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ ընտրվեց Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ»,- ասաց Արթուր Սաքունցը`չթաքցնելով իր զարմանքը, որ քննարկմանը ԲԴԽ-ից ներկայացուցիչ չկար, մինչդեռ ԲԴԽ նախագահը մի քանի օր առաջ խոսել էր բաց եւ թափանցիկ աշխատելու պատրաստակամության մասին:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30