«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցն այսօր Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության կազմակերպած «Հետհեղափոխական Հայաստան. Արդարադատության համակարգի վերափոխման խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ բավական ուշագրավ դիտարկում արեց: «Ապօրինի հարստացման, կոռուպցիայի դեմ պայքարը, սպանված զինվորների գործերը դրված են եղել դատախազության վրա`իր նույն գլխավոր դատախազով եւ դատախազության կազմով. չե՞ք կարծում, որ տապալվելու են բոլոր նախաձեռնությունները»:
Տիկին Կարապետյանցն իր հարցը ուղղեց արդարադատության նախարարության ներկայացուցչի, թեեւ դատախազության ներկայացուցիչը նույնպես ներկա էր քննարկմանը: Նա ասաց, որ դատախազության ներկայացուցչի հարցը չի ուղղում, քանի որ «ստատուսի խնդիր կա, եթե լիներ գլխավոր դատախազը` իրեն կտայի»:
Դատախազության ներկայացուցիչ Մհեր Մկրտչյանը չհամաձայնեց Նինա Կարապետյանցի հետ, որ հանրությունը ցածր վստահություն ունի դատախազության նկատմամբ: Պետական պաշտոնյան իր մոտեցումը հիմնավորում է անցած տարի քննված գործերի քանակով: Տիկին Կարապետյանցը հակադարձեց`դա դատախազության ձեռքբերումը չէ, այլ հեղափոխության:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ