Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր Զովք» սուպերմարկետն առ այսօր պատկանում է Արամ Արամյանին

Սեպտեմբեր 06,2019 17:07

Սիրելի՜ հայրենակիցներ, «Նոր Զովք»-ի հավատարիմ և սիրելի հաճախորդներ: Հարկ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ «Նոր Զովք» սուպերմարկետը 1999 թվականից առ այսօր պատկանում է Արամ Արամյանին, ինչը բոլոր փաստաթղթերով ապացուցված է: Իրականությանն ամենևին չեն համապատասխանում շարունակ տարածվող այն տեղեկությունները, որ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը պատկանում է այլ ընկերության, կամ անհատի՝ մասնավորապես, Գագիկ Խաչատրյանին:

Նմանատիպ ապատեղեկատվություն տարածվեց նաև անցյալ տարի՝ հեղափոխության օրերին: Այդ ժամանակ էլ «Նոր Զովք»-ի սեփականատեր վերագրվեց Կաթողիկոսը, սակայն անմիջապես ապացուցվեց լուրի կեղծ լինելը:
«Նոր Զովքը» կապ չի ունեցել որևէ չինովնիկի կամ կուսակցության հետ:

Խնդրում ենք ապատեղեկատվություն չտարածել և մամուլը չհեղեղել նմանատիպ ստահոդ տեղեկություններով:

Արամ ԱՐԱՄՅԱՆ
«Նոր Զովք» սուպերմարկետների հիմնադիր-տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30