Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն. Ա1+

Սեպտեմբեր 06,2019 16:57

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ հետազոտվելու։

Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց  Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ, մայոր Նոնա Նավիկյանը:

Նավիկյանն ասաց, որ սովորական հետազոտություն է, սակայն դժվարացավ ասել՝ արդյոք Խաչատրյանը կմնա՞ «Աստղիկ»-ում, թե՝ ոչ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչի միջնորդությունը դատարանը բավարարել էր, և Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել էր։

Նրան մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման» հատկանիշներով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30