Վերջին շրջանում համացանցում շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ նշվում է, որ մեր ընկերությունները պատկանում են ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանցից մեկին։Մենք՝ վերոնշյալ ընկերությունների հիմնադիրներս, պաշտոնապես հերքում ենք այդ տեսանյութը։ Տեղեկացնում ենք, որ «Անի» կաթնամթերքի գործարանը հիմնադրվել է 2003 թվականին, իսկ «Անի» տաքսի-ընկերությունը՝ 2004 թ.-ին, և մինչ այսօր դրանց միակ սեփականատերը Մկրտչյանների ընտանիքն է։
Խնդրում ենք, այսուհետ չշահարկել «Անի» կաթնամթերքի գործարանի և «Անի» տաքսի-ընկերության անունները՝ կապելով մեր համբավը և ձեռքբերումները երրորդ անձանց հետ։
Հետևյալ հղումներով կարող եք ծանոթանալ ընկերությունների ստեղծման պատմությանն ու գործունեությանը 🔻
«Անի» կաթնամթերքի գործարան – http://bit.ly/2lZ9AYI
«Անի» տաքսի-ընկերություն – http://bit.ly/2ks9Z5u