Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանն էլ ասաց, որ աղբի կուտակումները վնասակար են ոչ միայն վարակիչ հիվանդությունների, այլ ոչ վարակիչ հիվանդությունների առումով. «Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը «Սանիթեք»-ին տուգանել է 100 հազար, 120 հազար դրամով: Դրանք տարբեր վարչական վարույթների շրջանակներում են եղել: Քաղաքապետարանն ավելի մեծ տուգանքի որոշում էր կայացրել, քան մենք։ Օրենքը մեզ թույլ չի տալիս 120 հազար դրամից ավելի վարչական տուգանք նշանակել։ Մեր նպատակը տուգանելը չէ, տուգանքի չափն այդքան էլ կարեւոր չէ։ Այստեղ կարեւոր է գիտակցումը, թե աղբի կուտակման հետեւանքով ինչ վնաս կարող է հասցվել բնակչությանը: Աղբի գարշահոտությունից նյարդային համակարգի բավականին լուրջ խնդիրներ կարող են առաջանալ, ասթմա կարող է առաջանալ: Նպաստավոր պայմաններ են ստեղծվում առնետների բազմացման համար, որի հետեւանքով էլ տարափոխիկ հիվանդությունների պատճառ կարող է լինել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ