Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ունենք հաստատումներ, չունենք ինչ-որ արտառոց իրավիճակ». Զոհրաբ Մնացականյանը՝ Վլադիմիր Պուտինի ՀՀ այցի մասին

Սեպտեմբեր 06,2019 14:44

«Այո, մենք ունենք հաստատումներ, չունենք ինչ-որ արտառոց իրավիճակ հոկտեմբերի 1-ի գագաթաժողովի նախապատրաստման առումով»,- ՀՀ ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսին խոսելով հոկտեմբերի 1-ին Երեւանում անցկացվելիք ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի, մասնավորապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի մասին, պարզաբանեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նա տեղեկացրեց՝ այդ գագաթաժողովին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներ ու նշեց. «Սա մեր բոլորի միասնական որոշումն է: Դա մի հավաք է, որի նպատակն է միասին աշխատել, մեկ միավորի մեջ և ինտեգրացիոն գործընթացները խորացնել: Մենք սպասում ու նախապատրաստվում ենք այդ գագաթաժողովին»:

Այնուհետև՝ ամփոփելով ասաց. «ՀՀ և ՌԴ միջև մենք ունենք հստակ ձևավորված օրակարգ, և երկու կողմերի հստակ ցանկությունն է խորացնել երկկողմ հարաբերությունները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30