Ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականը 2019թ․ սեպտեմբերի 5-ի թողարկման երկրորդ էջում հոդված է տպագրել Հայաստանի մասին, որը ներկայացվում է ստորև՝
Հայաստան` տնտեսական հեղափոխության առաջին նշանները
2018թ.-ի համազգային ընդվզումից ծնված իշխանությունը փորձում է խորապես վերափոխել շրջափակման մեջ գտնվող այս փոքրիկ երկիրը
Կովկաս՝ ԽՍՀՄ–ի փլուզումից քսանութ տարի անց, որը երկիրը հասցրեց ծայրահեղ վիճակի և հատկապես իր առաջին հեղափոխությունից հետո, ինչն իշխանության բերեց Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի տնտեսությունը շունչ է քաշում: Տապի մեջ կորած՝ Երևանի կենտրոնը լի էր արևմուտքից ժամանած զբոսաշրջիկներով, որոնք այս ամռանը սովորականից շատ ավելի շատ էին, որոնք ժամանել էին բացահայտելու կովկասյան երկիրը, որի հանդեպ աշխարհագրությունն ու գեոպոլիտիկայի իրարանցումները շատ հաճո չեն գտնվել:
Արևելքում, ուր երկիրը չունի ոչ մի ծովային սահման, այն դեռևս գտնվում է հակամարտության մեջ հարևան Ադրբեջանի հետ, որը չի ճանաչում Լեռնայի Ղարաբաղի՝ երկրի մաս կազմելու փաստը: Երկրի սահմանը Թուրքիայի հետ անհեռանկար փակ է, իսկ դաշնակից Պարսկաստանը՝ Ամերիկայի կողմից ծանր պատժամիջոցների տակ: Բաց է միայն հյուսիսում մեծ հարևան Ռուսաստանի, իսկ արևմուտքում՝ Վրաստանի հետ սահմանը:
«Այնուամենայնիվ, Հայաստանն ունի աճի կայուն և բարձր ներուժ» գրում են ԱՄՀ-ի փորձագետները հունիսին հրապարակված ծավալուն արձանագրության մեջ՝ մանրամասնելով 2018թ.-ի մայիսի 8-ին փողոցում, իսկ հետագայում՝ դեկտեմբերի 9-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված կառավարության բարեփոխումները: Ֆինանսական տիրույթ, կրթություն, ենթակառուցվածքներ, առողջապահություն, աշխատաշուկա և հատկապես պայքար կոռուպցիայի դեմ: «Եթե այս բարեփոխումներն ամբողջ ծավալով ներդրվեն, ապա կապահովեն տևական ժամանակ 7 տոկոսից բարձր աճ», այսպես է գնահատում le Fonds –ը ընդդեմ 2010-2018 թթ.-ին գրանցված 4 տոկոս աճի:
Կախվածությունը Ռուսաստանից՝ Ներկա պահին Հայաստանի տնտեսությունը բազում խնդիրներ ունի, այդ թվում՝ գործազրկության մակարդակը երիտասարդների շրջանում գերազանցում է 30 տոկոսը և ամենաբարձրն է տարածաշրջանում, այն դեպքում, երբ բնակչությունն ընդհանուր առմամբ ծերանում է: Կոմունիստական ռեժիմից ժառանգած արդյունաբերական ոլորտը պրակտիկորեն գոյություն չունի. Բացառություն են կազմում գյուղատնտեսական արդյունաբերությունը, հատկապես կոնյակը, ինչպես նաև հանքային ռեսուրսները, որոնք արտահանվում են: Հայաստանը մեծապես կախված է իր գործընկեր Ռուսաստանից:
Ընդհամենը 26 տարեկան հասակում Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանն անթերի անգլերենով և անընդմեջ անդրադառնում է նախկին նեոսովետական նոմենկլատուրային գրեթե անծանոթ հայեցակարգերի: «Արժեքների ստեղծում», «թափանցիկույթուն», «վարչարարության թեթևացում», «օպտիմիզացված կանոնակարգեր». «Մենք աշխատում ենք ավելի երկարակյաց համակարգի ստեղծման վրա» եզրափակում է Հայ-ռուսական Համալսարանի ֆինանսական տնտեսագիտության ֆակուլտետի շրջանավարտը:
Բայց հիմնական ընդդիմության՝ Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովի խոսքերով սրանք փուչ խոսքեր են: «Ներկա պահին Փաշինյանը չի իրականացրել և ոչ մի բարեփոխում» հայտարարում է պաշտոնընկեց նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի դաշնակիցը: Ըստ ԱՄՀ-ի՝ անցած տարում գրանցված 6 տոկոս տնտեսական աճը պետք է որ նվազի մինչև 4 տոկոս ընթացիկ տարում: Կոնկրետ արդյունքների բացակայության քննադատությունը լայնորեն տարածում ունի այս երկրում, ուր բնակչության 30 տոկոսը գտնվում է աղքատության շեմից ներքև: Յուրաքանչյուր ոք իրեն հարց է տալիս արդյոք այս նոր կառավարությունը կկարողանա հաստատել անկախ արդարդատություն՝ առանց որի միջազգային ներդրումները նոր թափ չեն ստանա երբեք:
Քաջալերող նշաններ՝ Ֆինանսական վարկանիշային Moody`s գործակալությունը մեկ ցուցանիշով բարձացրել է Հայաստանի դիրքը իր վարկանիշային աղյուսակում B1 ից B3՝ այն գնահատելով այլևս որպես ավելի քիչ ռիսկայնության պարտապանի:
Հայաստանում բնակվում է 2.9 միլիոն մարդ, 1.3 միլիոն մարդ լքել է երկիրը ԽՍՀՄ–ի փլուզումից ի վեր.
Պետական չինովնիկներին փոխարինելու են գալիս նոր ձեռնարկատերեր
Մի հայաստանցի վերնաշապիկներ է վաճառում վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատկերով, ում ընտրվելը որպես վարչապետ 2018թ.-ի մայիսին բարելավել է բիզնես միջավայրը
Աղբի վերամշակման մեջ մասնագիտացված նորաստեղծ իր ընկերությունում աշխատանքային օրն ավարտելուց հետո Հայկ Ղազարյանն արագ սլանում է Հյուսիսային պողոտա «Երևանի ամենամեծ զբոսուղի» և այնտեղ կայանում իր դաջվածքների “Լայթ” շարժական արհեստանոցը: Մի երիտասարդ կին է մոտենում, ով ուզում է ձեռքին Դավթի աստղի դաջվածք անել: «Երեք ամսում արդեն 6 000 դոլարին համարժեք դրամ եմ վաստակել, սա ավելին է քան վաստակում է նախագահը» պարծենում է Մոնրեալից վերջերս վերդարձած և բնակություն հաստատած երիտասարդ երեսունմեկամյա ձեռնարկատերը: Մնացած ժամանակ կառավարում է տարածության վրա իր քվեբեկյան Student for Senior կազմակերպությունը, որն ինֆորմատիկայի ուսուցում է առաջարկում տարեց մարդկանց: «Այսպիսով ես վաստակում եմ 300 դոլար և դրա վրա ամսական տասը ժամից ավել էլ չեմ ծախսում»: Հայկ Ղազարյանը ներկայացնում է հայ նոր ձեռնարկատերերին, ովքեր երկրորդ սերնդի սփյուռքն են կազմում, նրանք, ովքեր արտագաղթեցին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ փախչելով թշվառությունից: Սերունդ, որը դեռ վարանում, բայց որը 2018-ի մայիսի հեղափոխության մեջ տեսնում է հայրենիք վերադառնալու հնարավորություն և հույս: Կանադայում և Քվեբեքում քսանհինգ տարի անցկացնելուց հետո նրա հավակնոտ նպատակն այլևս իր երկրում «աշխատատեղ ստեղծելն է»: Նա հայրենիք էր վերադարձել վարչապետի փոխվելուց մեկ շաբաթ անց՝ հետադարձի տոմսը գրպանում: Բայց մեկնումի նախօրեին մի քանի ընկերների աչքի առաջ խորհրդանշական կերպով պատռել էր ճամփորդության թուղթը և նետել տոնական մանրթղթերի մեջ: Իր ապագան, գոնե գալիք հինգ տարում այլևս ուրվագծվում է Հայաստանում՝ ասում է նա, անգամ եթե այստեղ ընտանիքի անդամներից ոչ ոք չկա: Մարտահրավերը հսկայական է:
Շաքարի արքան փորձում է աննկատ մնալ՝ Ըստ գործարարների միության՝ ՓՄՁ-ները կազմում են տնտեսության սեկտորի 98%-ը, բայց ՀՆԱ-ում կազմում է ընդամենը 30%-ը: Ավելին, կազմում է Պետության բյուջետային միջոցների ընդամենը 8%-ը: Սակայն մեկ տարուց ի վեր բիզնես միջավայրը բարելավվում է՝ չնայած կառավարությունը հապաղում է կոնկրետ բարեփոխումների ձեռնամուխ լինել: «Պետությունն այլևս չի խառնվում բիզնեսին, կոռուպցիան այլևս անընդհատ բնույթ չի կրում: Ստվերային տնտեսությունը կրճատվում է, իսկ աշխատաշուկան գալիս է օրինական դաշտ: Վերջապես պետությունը պայքարում է մենաշնորհի դեմ»-գոհունակությամբ ասում է գործարարների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Օրինակ՝ շաքարավազի և ձեթի արքա Սամվել Ալեքսանյանը, որը այս բնագավառում մենաշնորհ դիրք ուներ, փորձում է իր գործունեության մեջ աննկատ մնալ: Նա կորցրեց իր պատգամավորական մանդատը, որը նախկին ռեժիմին էր կցված: Գեներալ մայոր Միհրան Պողոսյանը, որն իրեն կայսր էր հռչակել արևադարձային մրգերի և անշարժ գույքի շուկայում միևնույն ժամանակ ղեկավարում էր Արդարադատության նախարարության Դատական Ակտերի Հարկադիր Կատարման Ծառայության վարչությունը , ձերբակալվել է Ռուսաստանում: Երևանը պահանջում է նրա էքստրադիցիան:
Ըստ բազմաթիվ աղբյուրների չինովնիկների ժամանակները, որոնք ստիպում էին, որ ձեռնարկատերերը մաղարիչի դիմաց իրենց պաշտպանությունը գտնեն, անցել է: Շուրջ քսանհինգ տարի Հակոբ Բաղդասարյանը կամովին արգելակել է իր փոքրիկ ԱԿՑԵՌՆ անշարժ գույքի ընկերության զարգացումը՝ վերջիններիս ուշադրությունը չգրավելու նպատակով և այն գրանցել արևմուտքի գործարարների անվան տակ, որոնք անձեռնմխելի էին նախկին ռեժիմ իօրոք. «Հեղափոխությունից առաջ ես չէի կարող թափանցիկ աշխատել, միայն կկործանեի ինձ: Բավարարվում էի կառուցելով 10 000 քառակուսի մետր: Սակայն հեղափոխությունից ի վեր ես բազմապատկել եմ այդ մակերեսը երկուսով և պաշտոնապես դարձել իմ ձեռնարկությանս եփականատերը»՝ գոհունակությամբ նշում է Հակոբ Բաղդասարյանը: Իրավիճակը բարելավվում է՝ վստահեցնում է քսան րոպե վարելուց հետւ մեկ եվրո վաստակած Արթուրը՝ մայրաքաղաքի բազմաթիվ տաքսու վարորդներից մեկը: Սարգսյանի ժամանակ ստիպված եղա փակել իմ տաքսու ընկերությունը, Փաշինյանի, ներկայիս վարչապետի, ժամանակ նորից բացեցի ևշուտով ևս երկու նոր մեքենա եմ գնելու»-պարզաբանում է երիտասարդը: Սակայն որոշ սովորույթներ դեռ կան: Երբ Հայկ Ղազարյանն ինքնակառավարման մարմիններին էր դիմել իր դաճվածքների համար տարածք տրամադրելու նպատակով, աշխատակիցներն աչքերները կլոր արած ճանապարհել էին. «Ես պատրաստ էի հարկ վճարել, բայց նրանք ինձ պարզապես ասացին՝ նկարել եք ուզում, է նկարեք»: Առ այսօր ի տարբերություն հարևան վաճառականների կարողացել է խուսափել ոստիկանական ստուգումներից: Հայկի համար այս գործն ընդամենը զբաղմունք է: Ձեռնարկատերն իր էներգիայի մեծ մասը նվիրում է խելացի թափոնների կոնտեյներների զարգացմանը, որոնք պիտի խրախուսեն այն սպառողները, որոնք այնտեղ կնետեն իրենց պլաստմասե շշերն ու հին ամսագրերը: «Նախկին ռեժիմի օրոք ես անկասկած ավելի հեշտ կարող էի մի պաշտոնյաի տեսնել վճարելով մաղարիչներ իմ ծրագիրը ներկայացնելու համար: Փոխարենն այժմ իմ դիմաց մի կառավարություն է, որը մտահոգվում է էկոլոգիայով» – գնահատում է ձեռնարկատերը:
Շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Կապլանյանը՝ Քեմբրիջի շրջանավարտ, հիմնել էր Green Bean սրճարանների ցանցը, որը վաճառել էր նախքան պաշտոնը ստանձնելը: Սա քաղաքական և գործարար աշխարհների անշահախնդիր համագործակցության ազնիվ օրինակ է, սակայն որն ըստ ձեռնարկատերերի դեռ պետք է զարգանա:
Դոմինիկ դը Վիլպենի նշանակումը
Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը հուլիս ամսին նշանակվել է Հայաստանի նոր սուվերեն ֆոնդի՝ Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդի (ANIF, ԱՆԻՖ) տնօրենների խորհրդի անդամ։ ԱՆԻՖ-ն իր առաջին համաձայնագիրն է ստորագրել արևային էներգիայի ոլորտում էմիրաթական ՄԱՍԴԱՐ ընկերության հետ։
Պիեր Ավրիլ