Սեպտեմբերի 14-ից 22-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշեր են խաղարկելու նաեւ ազատ ոճի ըմբիշները:
Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հրապարակեց այն վեց ըմբիշների անունները, որոնք կպայքարեն աշխարհի առաջնության մեդալների եւ օլիմպիական վարկանիշերի համար:
Նրանք են. 57 կգ՝ Արսեն Հարությունյան, 65 կգ՝ Վազգեն Թեւանյան, 74 կգ՝ Վարուժան Կաջոյան, 79 կգ՝ Գրիգոր Գրիգորյան, 86 կգ՝ Հովհաննես Մխիթարյան, 125 կգ՝ Լեւան Բերիանիձե:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ