Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը ընդունում է ոստիկանության վրա զինված հարձակում գործած, երեք ոստիկան սպանած խմբավորմանը. մեկնաբանություններ

Սեպտեմբեր 06,2019 13:59

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնությամբ երեկ կուսակցության ղեկավար անդամներ Ժիրայր Սէֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու հայաստանյան քաղաքական իրավիճակը:

Գարեգին Չուգասզյանը նշում է, որ տեղի ունեցած հանդիպումն արտառոց չէր, ավելին՝ հանդիպումներն առաջիկայում ավելի ինտենսիվ են լինելու։ Նիկոլ Փաշինյանին նրանք ներկայացրել են այն մտահոգությունները, որոնք քաղաքական ուժն ունի. ինքնիշխանության խնդիր, Արցախյան հիմնահարց, բնապահպանական խնդիրներ, դատաիրավական ռեֆորմներ և այլն:

Սակայն ամենակարևորն, ըստ Գ. Չուգասզյանի, հակահեղափոխական ռևանշի վտանգն է, որի մասին խոսել են. «Մենք տեսնում ենք, որ ռևանշի ուժերը, որոնք, իհարկե, դեռ առանձին վտակներ են, փորձում են կոնսոլիդացվել արդեն նոր դրոշի տակ՝ իրենց առաջ դնելով նոր գաղափարախոսական խնդիր: Սա մտահոգում է մեզ: Նրանք կարող են հեղափոխական արդյունքների արագությունից չբավարարված միամիտ մարդկանց դժգոհությունն օգտագործել և տանել դեպի հակահեղափոխական ռևանշի», – նշում է Գարեգին Չուգասզյանը:
Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ՝ տեսանյութում:

 

Արձագանքելով վարչապետի և «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար անդամների հետ հանդիպմանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլ Փաշինյանի և “Սասնա ծռերի” երեկվա հանդիպումը տեղեկատվական պայթյուն էր և համացանցում ոչ պակաս ինտենսիվությամբ էր քննարկվում, քան Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպումը:

Իհարկե, փաստն ինքնին զարհուրելի է. երկրիդ վարչապետը ընդունում է երկրիդ ոստիկանության վրա զինված հարձակում գործած, երեք ոստիկան սպանած խմբավորմանը՝ անկախ նրանից, թե Նիկոլի ջանքերով նրանց փորձում են ”քաղաքական” փաթեթավորում տալ:

Պակաս զարհուրելի չէր հանդիպումից հետո Ժիրայր Սեֆիլյանի հարցազրույցում հնչող շեշտադրումները հանդիպման մասին: Տղերք, էն խոստացված 800 հեկտարի ազատագրումը ի՞նչ եղավ: Հիմա ո՞վ չի թողնում : Թե՞ կամուֆլյաժա-կալաշնիկովային կերպարանքով գրոհայինները պիտի դառնան Փաշինյանի իշխանությունը պահելու ահաբեկչական թևը և վերջին հույսը:

Այս 15 ամիսների ընթացքում պետական ողջ ռեպրեսիվ ապարատը ծառայեցվել և ծառայեցվում է քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու և լռեցնելու համար: Սակայն այդ ռեպրեսիաները Նիկոլի համար ցանկալի արդյունք չեն տալիս: Ավելին, եթե անցյալ տարի նիկոլա-գանդիզմի անխնա հրապարակային քննադատներին կարող էիք հաշվել մեկ ձեռքի մատների վրա (հիմնականում ես և իմ ընկերները), ապա այսօր շատ-շատերն են սկսում բարձրաձայնել երկրում տիրող անօրինությունների և քաոսի մասին:

Փաստորեն, ահաբեկչական խմբավորման շուրթերով Փաշինյանը “լսցնում” է ՀՀԿ-ի գործունեությունը արգելելու մասին իր երազանքը:

Պարոն վարչապետ, գիտե՞ս որն է մեր և քո տարբերությունը: Դու մեզանից վախենում ես, իսկ մենք քեզանից՝ ոչ:

Այդ հանդիպման կողմերը երևի տեղը չեն բերել, թե ում հետ գործ ունեն: Ձեր արյունոտ ձեռքերը հեռու կպահեք թե՛ Հանրապետականից, թե՛ Հայաստանից»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Ոստիկանների սպանությունը դեռ ապացուցված չէ, այդ իսկ պատճառով Դուք, Ձեր պարագլուխները և համակիրները իրավունք չունեք նման կարծիքներ հայտնելու։ Հետևելով այդ տրամաբանությանը, Դուք և Ձեր պարագլուխներն էլ էլ ավելի հմուտ ահաբեկիչներ են, եթե հիշենք Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը։ Թե ով է Ժիրայր Սեֆիլյանը գիտի ողջ ժողովուրդը, իզուր եք մանիպուլյացիաների դիմում նրան վարկաբեկելու համար։ Նա իր կյանքով է ապացուցել, իր ով լինելը, Դուք էլ Ձեր կյանքով։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30