«Կարիք չկա դրամատիզացնելու ամբողջ հարցը, քանի որ տարաձայնություններ ունենալը բնական բան է, տարաձայնություններ ունեն բոլորը»,- ՀՀ ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ հնարավոր անհամաձայնությունների մասին կարող է խոսք գնալ ՀՀ-ի և Արցախի գործող իշխանությունների միջև:
Նա հավաստիացրեց՝ երբ կա շփում, մարդկային հարաբերություններից մինչև միջպետական հարաբերություններ, կարող են լինել տարաձայնություններ. «Մենք կարող ենք ունենալ տարաձայնություններ յուրաքանչյուր ուղղությամբ, բոլոր մեր գործընկերների հետ, բոլոր ուղղություններում: Դրանք մեկնաբանել որպես ճգնաժամ և կոնֆլիկտ, դա այն է, որ դրամա ստեղծեն այդ հարաբերություններում»:
ՀՀ ԱԳ նախարարն ասաց, որ որևէ կերպ բացառում է, թե ունեն այդ դրաման, տարաձայնությունը: Հիմնավորելու համար նշեց, որ այս տարվա ընթացքում չափազանց ակտիվ երկխոսություն է գնում ԼՂ իշխանությունների հետ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ