Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ որքա՞ն ոսկի կա Ամուլսարում. «Հրապարակ»

Սեպտեմբեր 06,2019 12:24

Պարզվում է՝ Հայաստանում ոսկու հանքավայր կա՝ Թուխմանուկ հանքավայրը, որն ավելի վտանգավոր է, քան կարող է լինել Ամուլսարը, եթե բացվի։ Երկրաբան, հանքաբան, գիտությունների թեկնածու եւ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության հանքերի եւ բնական պաշարների գործակալության նախկին ղեկավար Սամվել Գրիգորյանի հետ զրուցել ենք այս թեմայով։ Ի դեպ, թե որքան ոսկու պաշար կա Ամուլսարում, ժամանակին հենց Գրիգորյանն է տվել։

– Հիմա Դուք ինչպե՞ս եք տեսնում լուծումը, մի կողմից կա բնապահպանական խնդիր, մյուս կողմից՝ տնտեսական լուրջ խնդիր է՝ կարող ենք չունենալ օգուտներ, դրան գումարած՝ կկրենք ահռելի վնաս։

– Որեւէ տնտեսական հարց չկա։ Էդ հավանական օգուտները որեւէ կերպ չեն հավասարակշռվում վնասների հետ։ Էդ կառավարությունը հաշվե՞լ է՝ էդ մի քանի հարյուր միլիոնը, որ պիտի հարկերի ձեւով ստանա, քանի՞ հարյուր միլիոն կվճարի էն խոցերով ու ուռուցքով հիվանդներին, որ մարդկանց բուժեն։ Եվ, վերջապես, բնության հետ «դու»-ով չի կարելի խոսել։ Ամերիկայի նման հզոր պետությանն անգամ մի տորնադո կարող է գալ ու խեղճացնել։ Չի կարելի բնությանն ասել՝ կառավարելի կսարքեմ։ Լուծումը հետեւյալն է. եթե մեր վարչապետն էնպիսի ճնշման տակ է, որ չի կարողանում հրաժարվել հանքի շահագործումից, ուրեմն պետք է հետեւի Խորհրդային Միության տարիների ղեկավարներին՝ թող իջեցնեն Արարատյան դաշտ, Արարատի էդ գործարանում վերամշակեն հումքը, պոչամբարն էլ էլի էնտեղ կլինի։ Էդտեղից,  արդեն, եթե արտահոսք էլ լինի, կգնա Արաքս գետով Կասպից ծով։ Այսինքն՝ ջուրը վերեւ չի բարձրանում, ջուրը ներքեւ է իջնում, իսկ ամենացածր դիրքը դա է։ Եվ ես խորհուրդ կտայի վարչապետին, որ բոլոր մետաղական հանքավայրերի վերամշակումը տվյալ տարածաշրջանի ամենացածր հորիզոններում տեղակայվի՝ բնակչությունից ներքեւ, որպեսզի չվնասի մարդկանց։

– Իսկ որքա՞ն ոսկի կա Ամուլսարում։ Ժամանակին Դուք եք, չէ՞, գնահատական տվել։

– Ես հաստատել եմ 0.7 գրամ՝ մեկ տոննայում, իրենք շատ-շատ կարողանան ստանալ 0.5 գրամ։ Այսինքն՝ 2-2.5 տոննա լեռնային ապար պիտի մշակեն, որպեսզի միջից 1 գրամ ոսկի ստանան։ Բա էն մնացածն ի՞նչ են անելու։

Հիմա, էս քննարկումների ժամանակ երբեք չեմ լսում «պոչամբար» բառը։ Դրա մասին չեն խոսում։ Ժողովրդի ամբողջ անհանգստությունը դա է։ Երբ հանքի տնօրենին՝ Հայկին, ես հարցրի, թե գործարանը որտեղ եք կառուցում, Կեչուտի ջրամբարի մո՞տ, ինքը հասկացավ՝ ինչ եմ հարցնում, ու անմիջապես ասաց՝ մի քիչ ներքեւ է ընկնում։ Հարցրի՝ իսկ պոչամբարը որտեղ է լինելու, ասաց՝ մենք պոչամբար չունենք։ Հիմա հարց՝ ի՞նչ եք անելու, այդ դեպքում, թունավոր նյութերով լեցուն միլիոնավոր տոննաներով այդ զանգվածը։ Պիտի մի տեղ լցնե՞ս, թե՞ ոչ։ «Չունենք պոչամբար»-ը ո՞րն է։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30