Քաղաքական թեժ աշնան վերաբերյալ կանխատեսումներ անողներն ըստ երեւույթին այդպես էլ չեն կարողանում հասկանալ հանրային տրամադրությունների խորքային իմաստը։ Ու սա առաջին հերթին վերաբերում է նախկիններին, իսկ ավելի կոնկրետ՝ հանրապետականներին ու նրանց ծպտված կամ բացահայտ կողմնակիցներին։ Եթե հասկանային՝ շատ չէին զարգացնի «թեժ աշնան» թեման ու հույսեր չէին փայփայի, թե իրենց կհաջողվի օգտագործել տարբեր հարցերի վերաբերյալ հասարակության տարբեր շերտերում առկա դժգոհությունները։
Բանն այն է, որ որոշակի դժգոհություններ իսկապես կան, բայց այդ դժգոհությունները հիմնականում երկու մասի են բաժանվում, առաջին՝ որ նոր իշխանությունները չեն կարողանում չեզոքացնել նախկինների արած «ղալաթների» հետեւանքները, եւ երկրորդ՝ որ շատ են «ձեւականությունների ետեւից ընկնում» ու դանդաղում են նախկիններին պատասխանատվության ենթարկելու (եւ պետությանը հասցված վնասը վերականգնելու) գործում։
Հասկանալի է, որ եթե հիմնական դժգոհությունները սրանք են, հասարակության մեջ առկա դժգոհություններից կարող են օգտվել ովքեր ասես՝ նախկիններից բացի, մինչդեռ հենց նախկիններն են ամենաշատը խոսում «թեժ աշնան» մասին։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում