Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի երեկվա հանդիպումը ցուցադրական դեմարշ էր ուժայինների հանդեպ. Մարինե Սուքիասյան

Սեպտեմբեր 06,2019 11:58

Վարչապետ Փաշինյանի երեկվա հանդիպումը «Սասնա Ծռերի» Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Սուքիասյանի հետ ցուցադրական դեմարշ էր ուժայինների հանդեպ։

Պետք է հասկանալ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանի դելիգիտիմիզացիայի ենթարկում իր Ոստիկանապետին և ԱԱԾ պետին, ոստիկանության և Ազգային անվտանգության բազմաթիվ պարկեշտ ու հայրենասեր սպաներին և ծառայողներին։

Իրենց ընկերներին, ծառայակիցներին սպանած, Երևանում ՊՊԾ գնդի վրա զինված հարձակում իրականացրած խմբավորման ղեկավարների հետ հանդիպումը, խոսնակի միջոցով հատուկ դրա կարևորության շորթմամբ,  Փաշինյանը վիրավորում է ուժայինների, իրավապահների ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային արժանապատվությունը։

Ինչպե՞ս է նայելու Փաշինյանը ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների անդամների աչքերին, նրանց ընկերների աչքերին։

Ինչպե՞ս է նայելու ամեն օր ծառայություն իրականացնող, այդ թվում կյանքի ռեալ սպառնալիքի տակ ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցների աչքերին։

Պետության ուժայինները երեկվա հանդիպումից հասկացել են, որ երկրի այսօրվա ղեկավարը ցանկացած պահի, իր շահերից ելնելով կարող է հանդիպել իրենց վրա կրակողների, իրենց ընկերներին սպանողների հետ։ Այն խմբերի հետ, որոնց դեմ նրանք ամեն օր պայքարում են։ Ոչ մեկը դեռ չի վերացրել սպայի պատիվ հասկացությունը։

Երեկվա հանդիպումից հետո շոկային տրամադրություններ են հասարակության գիտակից շերտերում։ Եվ այդ շոկը առաջիկա օրերին տարածվելու է նաև ԱԺ մեծամասնության` 88-ի շարքերում, որտեղ կան պարկեշտ և գիտակից մեծ թվով մարդիկ։

Կամ   խնդիր է դրված բարոյալքել սեփական պետության ուժային համակարգը, կամ կա ինչ-որ ներքին պրոցես, որին մենք տեղյակ չենք, և որն էլ Փաշինյանի՝ հապճեպ նոր համախոհներ, նոր թիմ ձեռք բերելու պատճառն է։ Երկու դեպքում էլ Փաշինյանը պետությունը տանում է շոկերի և անկայության փուլ։

 

Մարինե ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30