Լրահոս
Օրվա լրահոսը

Արուսյակ Ջուլհակյան. «Ես բացառում եմ, որ մանդատներ վայր դնելու գործընթացներ ընդհանրապես լինի». «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 06,2019 11:48

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց խմբակցությունում շատ հաճախ են լինում բուռն քննարկումներ, որից մեկը վերաբերում է նաեւ Ամուլսարի հանքի շահագործմանը։ Ըստ պատգամավորի՝ իրենց խմբակցության տարաձայնությունների մասին տեղեկությունները բնական երևույթ են, քանի որ իշխող ուժի վերաբերյալ միշտ էլ նման տեղեկություններ տարածվում են։

– Տիկին Ջուլհակյան, Դուք շատ բուռն արձագանքեցիք Ձեր խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի՝ մանդատից հրաժարվելու հայտարարությանը, անգամ ֆեյսբուքյան ստատուսով հորդորեցիք այս «պատերազմում» մենակ չթողնել թիմի անդամներին։ Ի՞նչ պատերազմի մասին է խոսքը, ու, ի վերջո, գոնե Ձեզ համար պա՞րզ էր, թե ինչու Առաքելյանը նման որոշում կայացրեց։ Մանդատներից հրաժարվելը շարունակական բնույթ կրելո՞ւ է։

– Ես բացառում եմ, որ մանդատներ վայր դնելու գործընթացներ ընդհանրապես լինի, առավել եւս, որ այն շարունակական բնույթ կրի, բացառում եմ։ Ես անձամբ Էդգար Առաքելյանի հետ չեմ խոսել, բայց որքանով որ հասկացա, այնտեղ անձնական հարց կար, որը որեւէ կերպ կապված չէր կոնկրետ Ամուլսարի հետ, Ստամբուլյան կոնվենցիայի կամ որեւէ այլ հարցի հետ։

– Գուցե տարաձայնություններ ուներ խմբակցության հե՞տ։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ Առաքելյանը տարաձայնություն է ունեցել խմբակցության մեկ այլ պատգամավորի հետ։ Իրականում կա՞ նման բան։

– Տարաձայնություն չեմ համարում, որ կար կուսակցության ներսում կամ ընդհանրապես խմբակցության ներսում։ Մեզ մոտ շատ առողջ քննարկում կա ցանկացած հարցի վերաբերյալ, կարծիքների բախում, եւ բոլորիս է հայտնի, որ ճշմարտությունը վեր է հանվում հենց բանավեճի արդյունքում։ Կարծիքների բախումների արդյունքում է, որ գտնվում են լավագույն լուծումներ, ու լիովին նորմալ է, որ մեր խմբակցությունում նույնպես շատ հաճախ լինում են բուռն քննարկումներ այս կամ այն հարցի վերաբերյալ, ու Ամուլսարի հարցն էլ բացառություն չէր։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30