Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Բրյուսելը հրաժարվում է միարժեքորեն գրել, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս. «Հրապարակ»

Սեպտեմբեր 06,2019 11:03

Լրջագույն հարց է նաեւ արցախյան հակամարտության խնդիրը։ Ըստ աղբյուրների՝ ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի նախագծում հիշատակված է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին ԵՄ սատարման դրույթը, սակայն Բրյուսելը հրաժարվում է միարժեքորեն գրել, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ 2017 թվականին ստորագրված Հայաստանի հետ համաձայնագրում Եվրոպական միությունն ամբողջությամբ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափին, գործունեությանը եւ առաջարկված հիմնարար սկզբունքներին, այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին։

Եվրոպական հանձնաժողովի գործող մանդատն ավարտվում է այս տարվա նոյեմբերի 1-ին, եւ եթե կողմերը չհասցնեն հարթել առկա տարաձայնությունները, ապա նոր Եվրահանձնաժողովի պարագայում այս գործընթացը, հասկանալի պատճառներով, էլ ավելի կդանդաղի։

2017 թվականին ստորագրված Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, իրապես, մնում է ունիկալ քաղաքական փաստաթուղթ եւ այդ տարիներին մեր երկրի կողմից վարվող արտաքին քաղաքականության կարեւորագույն ձեռքբերումներից մեկն է։ Ինչպես բազմիցս ընդգծվել է թե՛ Հայաստանի, թե՛ Եվրոպական միության ղեկավարության եւ փորձագիտական շրջանակների կողմից, մեզ հաջողվել էր, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, միաժամանակ նման ամբիցիոզ փաստաթուղթ ստորագրել ԵՄ-ի հետ։

Ինչպես տեսաք, մենք այնպես ենք աշխատել, որ առայսօր, երկու տարի անց, Ադրբեջանը չի կարողանում հասնել Հայաստանին գլոբալ քաղաքականության եվրոպական ուղղության վրա։

Սա բնավ չի նշանակում, որ Հայաստանի եւ Արցախի համար բոլոր սպառնալիքները չեզոքացված են։ Չմոռանանք, որ 2020 թվականից գործարկվելու է Հարավային գազային միջանցքը, որով ադրբեջանական գազը հասնելու է Եվրոպական միության երկրներին՝ այստեղից բխող բոլոր մարտահրավերներով։

ԵՄ-Հայաստան հարաբերությունների ապագան խնամք է պահանջում։ Իսկ օրակարգն ավելի քան հագեցած է՝ CEPA-ի վերջնական վավերացում, CEPA-ի լիարժեք եւ որակյալ իմպլեմենտացիա, Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկ, Արեւելյան գործընկերության հեռանկարները, գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգային մարտահրավերները, արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումը եւ այլն։

Ուստի Հայաստանի գործող իշխանությունները պարտավոր են վերջնականապես չմսխել կուտակված արտաքին քաղաքական կապիտալը եւ վերջապես լրջորեն զբաղվել թե՛ արտաքին քաղաքականությամբ, թե՛ երկրի բարեփոխումների իրական օրակարգով։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30